Հավանաբար տեսել ես բիզնես անգլերեն սովորելու մասին լեզուների տարբեր դպրոցների հայտարարությունները, ու քեզ հետաքրքրել է, թե ինչու է անհրաժեշտ սովորել «բիզնես անգլերեն»։ Եթե ամփոփ ներկայացնեմ բիզնես անգլերենին տիրապետելու բոլոր առավելությունները, ապա կստացվի հետևյալ պատկերը՝
- Տպավորել գործատուներին,
- Հավակնել ավելի բարձր պաշտոնի,
- Մասնակցել միջազգային համաժողովների ու վերապատրաստումների,
- Շփվել գործընկերների հետ ու նոր ծանոթություններ ձեռք բերել,
- Ճանապարհորդել,
- Ավելի մեծ շահույթ ունենալ։
Հետաքրքրե՞ց, ուրեմն ճիշտ վայրում ես։
«Անգլերենը միջազգային լեզու է»
Այս արտահայտությունը կարելի է տեսնել անգլերենի գրեթե բոլոր դասագրքերում, անգլերենի մասին գրեթե բոլոր առցանց ու տպագիր հոդվածներում։ Բայց ի՞նչ է նշանակում «միջազգային լեզու» արտահայտությունը։ Հենց գործնական կամ բիզնես բաղադրիչն է անգլերենը դարձրել միջազգային։ Բոլորը գիտեն, որ անգլերենի իմացությունը գործընկերներ գտնելու ամենակարևոր նախապայմաններից է։ Ուրեմն երբ ասում ենք, որ կարևոր է սովորել անգլերեն, հիմնականում հենց բիզնես անգլերենը նկատի ունենք։
Պատկերացրու, որ բիզնես անգլերենին տիրապետել նշանակում է կարիերայում միանգամից մի քանի քայլ կատարել։
Քայլ առաջին. Տպավորել գործատուներին
Դու հարցազրույցի ես մասնակցում որևէ ընկերությունում, ու անգլերենի գիտելիքները ստուգելու համար գործատուն առաջարկում է մի փոքր զրույց անցկացնել։ Որքան տպավորիչ կլինի, եթե խոսքիդ մեջ որևէ նոր բան նկարագրելիս օգտագործես “up-to-date” արտահայտությունը, կամ երբ խոսում ես այն մասին, որ ինչ որ գործիք կամ մեթոդ ավելի կիրառելի է հաճախորդների համար, օգտագործես “user-friendly” արտահայտությունը։ Բիզնես անգլերենի բառապաշարը տարբերվում է ընդհանուր անգլերենի բառապաշարից։ Դրան տիրապետելը ոչ միայն օգտակար է գործնական շփման մեջ, ոչ միայն տպավորիչ է նոր աշխատանք փնտրելիս, այլև կօգնի քեզ անգլերենի միջազգային թեստերին պատրաստվելիս, ինչպես օրինակ IELTS-ն է կամ TOEFL-ը։
Այստեղ մի փոքրիկ թեստ եմ կազմել, որով կարող ես ստուգել, թե ինչպես ես տիրապետում բիզնես անգլերենի բառապաշարին։
Իսկ բառապաշարդ ավելի հարստացնելու համար ուղղակի ներբեռնիր Tutor Bot-ն ու անգլերենի բաժնից ընտրիր “Business result” գրքի հիման վրա կազմված դասընթացը։
Քայլ երկրորդ. հավակնել ավելի բարձր պաշտոնի
Դու արդեն աշխատանք ունես, բայց կարծում ես, որ կարող ես ավելի՞ն անել։ Ուրեմն բացի մասնագիտական կարողություններից, նաև բիզնես անգլերենը բարելավելու անհրաժեշտություն կունենաս։ Բիզնես անգլերենին տիրապետելը հնարավորութուն կտա ավելի շատ տեղեկատվություն ստանալ համացանցից քո մասնագիտության վերաբերյալ, գտնել կոլեգաների կամ գործատուների աշխարհի տարբեր ծայրերից։ Կարող ես հաշիվ ստեղծել Upwork հարթակում կամ Linkedin-ում ու կապվել քո ոլորտում աշխատող մարդկանց հետ։ Իսկ այս հարթակներում ներկայանալի լինելու համար անհրաժեշտ է պատմել քո աշխատանքային նվաճումների, կարողությունների ու հետաքրքրությունների մասին։ Ու այդ ամենն անել գրագետ անգլերենով։
Եթե միայն հավելվածով աշխատելը քեզ չի բավարարում, այստեղ կգտնես այն դպրոցները, որտեղ կարող ես բիզնես անգլերենի դասերի հաճախել։
Քայլ երրորդ. համատեղել աշխատանքն ու ժամանցը
Տիրապետել բիզնես անգլերենին նշանակում է հաղորդակցվել ոլորտի մասնագետների հետ, նոր կապեր հաստատել, անկրկնելի ելույթներ պատրաստել, որոնք անմոռանալի կդառնան լսարանի համար։ Եթե կարող ես անել այդ ամենն, ուրեմն հավանաբար կդառնաս այն դեմքը, որը կներկայացնի ձեր ընկերությունը միջազգային հանդիպումների կամ կոնֆերանսների ժամանակ։ Սա էլ իր հերթին նշանակում է շատ ճանապարհորդել՝ համատեղելով ժամանցն ու աշխատանքը։ Համացանցում նաև տասնյակ վերապատրաստման ծրագրեր կան, որոնց կարող ես դիմել ու բարելավել մասնագիտական գիտելիքներդ և դրանց դիմելու ամենակարևոր նախապայմաններից մեկը մասնագիտական անգլերենին տիրապետելն է։
Ուրեմն կարիերայում մեծ հաջողությունների հասնելու և ավելի շահութաբեր աշխատանք ունենալու համար սկսիր աշխատել հենց այս պահին, իսկ ես կգրեմ այն բոլոր հնարավոր միջոցների մասին, որոնք կօգնեն քեզ ավելի լավ տիրապետել բիզնես անգլերենին։
Մինչ այդ կարող ես կարդալ նախորդ հոդվածներս։