search
-
Start Date
End Date
backgroundbackgroundՄՈՆՏԱԺ. տեսական եւ գործնական դասընթաց
ՄՈՆՏԱԺ. տեսական եւ գործնական դասընթաց
share
favourite

ՄՈՆՏԱԺ. տեսական եւ գործնական դասընթաց

Not specified
Not specified
Group
Group
Mixed
Mixed
Arts
star-favourite1
32,000 ֏
per course

About course

ԻՆՉՈՒ՞ ՍՈՎՈՐԵԼ ՄՈՆՏԱԺ
Այսօր վիդեոմոնտաժը դարձել է ժամանակակից թվային աշխարհի անբաժանելի մասը, իսկ տեսանյութերի հետ կապված մասնագիտությունները զբաղեցնում են ապագայի մասնագիտությունների թոփ հորիզոնականները։ Մոնտաժի գիտելիքներն օգտակար են ոչ միայն հենց մոնտաժողի մասնագիտությունն ընտրած մարդկանց համար, այլեւ ժամանակակից վիդեոարտադրության բոլոր մասնակիցների։

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԴԱՍԸՆԹԱՑԸ
Սկսնակ եւ գործող մոնտաժողների, ռեժիսորների, օպերատորների, պրոդյուսերների, գովազդատուների եւ տեսանկարահանողների համար, ովքեր ունեն մասնագիտական միջին կամ բարձրագույն կրթություն։

Ի՞ՆՉ ԵՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ
Կողմնորոշվել ժամանակակից կինո- եւ վիդեոարտադրության ոլորտում, աշխատել տարբեր ժանրերի տեսանյութերի հետ՝ դոկումենտալ, գեղարվեստական կինո, երաժշտական տեսահոլովակներ, գովազդ, վիդեոբլոգ, հասկանալ ստուդիաների աշխատանքային գործընթացի կառուցվածքը։

Դասընթացը կվարի Ռուսաստանից ժամանած Գարիկ Աթոյանը, ում մասին մանրամասն տեղեկություն կգտնեք այստեղ. ➡ https://bit.ly/2vwVXEP

You learn

Այսօր մոնտաժի պրոֆեսիոնալ համակարգերը հասանելի ու կիրառելի են շատերի կողմից։ Բայց հաճախ առաջին քայլ անողներին չի բավարարում հիմքը՝ մոնտաժի տեսության ըմբռնումը, հիմնական հասկացությունների ու սկզբունքների իմացությունը։ Այս դասընթացի նպատակն է լրացնել բացերն ու սովորեցնել մոնտաժի հիմունքները ինչպես տեսականում, այնպես էլ գործնականում։

ԾՐԱԳԻՐ

Դասընթացը, որը բաղկացած է 4 մոդուլից, ներառում է դասախոսություններ, նախագծային աշխատանքներ եւ վարպետության դասեր [գործնական]։

🔹 Մոդուլ 1

մոնտաժի հիմքային տեսություն

վիդեոարտադրության փուլերը

նախագծի վարում եւ մեդիամենեջմենթ

մոնտաժի կանոններն ու սկզբունքները

անցման եւ սոսնձման տեխնիկա

ոչ խաղարկային կինոյի առանձնահատկությունները

🔹 Մոդուլ 2

սցենարային վարպետության հիմունքները

դերասանական դուբլ

ժանրային մոնտաժ

խաղարկային կինոյի առանձնահատկությունները

🔹 Մոդուլ 3

դինամիկ տեսարանների մոնտաժ

զուգահեռ մոնտաժ

էֆեկտներ եւ plug-in-ներ

հեռուստատեսային մոնտաժի առանձնահատկությունները

գովազդային եւ երաժշտական հոլովակների մոնտաժ

🔹 Մոդուլ 4

գեղարվեստական հնարքներ խաղարկային կինոյում

տեմպոռիթմ

կինոյի պատմություն

թրեյլեր

տիտրեր ու ֆիլմի ձեւավորում

թրեյլերների մոնտաժման առանձնահատկությունները

Map

courseImage

Arts

ՄՈՆՏԱԺ. տեսական եւ գործնական դասընթաց

Like and share!

share
favourite

Leave a review

Rate

Comments and rates

There are no reviews

Art in your mailbox

We know you like art. Start playing or drawing like a professional. Get news on the latest events and art courses by subscribing now!

Related Courses

See More
share
favourite
No Schedule

star-favourite0
per course
share
favourite
No Schedule

star-favourite0
share
favourite
No Schedule

star-favourite0
per course