4 ամիս տևողությամբ այս դասընթացում կմասնագիտանաք որպես C# ծրագրավորող ինչպես նաև կիրականացնեք իրական նախագծեր օգտագործելով .NET Framework-ը։ Այս դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն ծրագրավորման բազային գիտելիքն, կարողանալ աշխատել փոփոխականներով, զանգվածներով, ֆունկցիաներով կամ ցիկլերով։
Նրանց համար, ովքեր ունեն ծրագրավորման նախնական գիտելիքներ և ցանկանում են դառնալ C# ծրագրավորող։
Անհրաժեշտ է, որ լինեք համացանցից վստահ օգտվող, չունենաք դժվարություններ տարբեր ծառայություններից օգտվելու և համակարգչային ծրագիր տեղադրելու հարցում: Դուք պետք է սիրեք մաթեմատիկան և տրամաբանությունը, լինեք չափազանց ուշադիր և աշխատասեր: Դասընթացին մասնակցությունը պլանավորելիս լավ ինքնակազմակերպվեք և մի վախեցեք դժվարություններից: Մի թաքցրեք խնդիրները և պատրաստ եղեք օգնության դիմել, երբ դրա կարիքը կունենաք:
Դասերի ընթացքում դուք ստանում եք գործնական առաջադրանքներ` ձեռք բերված տեսական գիտելիքներն ամրապնդելու համար: Ավարտված աշխատանքը գնահատվում է, դասախոսը նշումներ է անում և մանրամասն մեկնաբանում. ի՞նչն է լավ, ի՞նչն է վատ, ինչի՞ վրա է պետք աշխատել և այլն: Գործնական առաջադրանքները կատարվում են իրական մակետների հիման վրա:
Tech42-ը իր շրջանավարտներին տալիս է բազմաբնույթ աջակցություն աշխատանք գտնելու գործում: Մեր HR խորհրդատուն օգնում է ճիշտ կազմել ռեզյումե : Աշխատանքային փորձի բացակայության դեպքում, անգամ, տալիս է առաջարկություններ այն մասին, թե ինչպես աշխատանք փնտրել և պատրաստվել հարցազրույցի: Եվ քանի որ յուրաքանչյուր դեպք յուրովի է դիտարկվում, շրջանավարտները հնարավորություն ունեն անձամբ շփվել խորհրդատուի հետ և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Tech42-ը համագործակցում է նաև այն ընկերությունների հետ, որոնք պատրաստ են ապահովել մեր շրջանավարտներին աշխատանքով կամ պրակտիկայով:
Դասընթացը բարեհաջող ավարտած ուսանողների թեկնածությունները կառաջադրվեն գործընկեր կազմակերպություններում աշխատանքի անցնելու նպատակով։
Learn to Code
Like and share!
IT news, courses, and events. Get personalized offers right in your mailbox from Course Finder team. Just let us know you are interested.