Որպեսզի ծրագրեք web հավելվածներ և ստեղծեք ձեր ցանկացած ծրագիրը հարկավոր է իմանալ թե ինչպես կոդ գրել ծրագրավորման լեզվով։
Այս դասընթացի ընթացքում կսովորեք ծրագրավորման հիմունքները JavaScript ծրագրավորման լեզվով և կտրվի բազում պրակտիկ գիտելիքներ ինչպիսիք են.
-ինչպես համակարգել և խմբավորել տվյալները հավելվածում “data types”-երով։
-ինչպես օգտագործել ծրագրավորման լոգիկաները, որպեսզի ծրագիրը լինի այն ինչը պետք է լիներ:
-ինչպես կարգավորել սխալները և հավելվածի մասնիկները դարձնել հաղորդակցելի միմյանց միջև:
-ինչպես գրել ընթեռնելի և որակյալ կոդ, որպեսզի հետագայում այն կարողանաք հեշտ փոփոխել, լավացնել կամ կիսվել թիմի մյուս անդամների միջև։
-ինչպես պատրաստել վեբ էջեր օգտագործելով HTML/CSS:
Ուսումը երբեք հեշտ չի տրվում, այնպես որ ձեզ կուղեկցեն մասնագետների, համակարգողների և դասավանդողների մի ամբողջ թիմ: Ոլորտի մասնագետներին միշտ կարող եք ցանկացած հարց ուղղել, ինչպես նաև վերապատրաստման ընթացքում լրացուցիչ խորհուրդներ և աջակցություն ստանալ:
Դասերի ընթացքում դուք ստանում եք գործնական առաջադրանքներ` ձեռք բերված տեսական գիտելիքներն ամրապնդելու համար: Ավարտված աշխատանքը գնահատվում է, դասախոսը նշումներ է անում և մանրամասն մեկնաբանում. ի՞նչն է լավ, ի՞նչն է վատ, ինչի՞ վրա է պետք աշխատել և այլն: Գործնական առաջադրանքները կատարվում են իրական մակետների հիման վրա:
Learn to Code
Like and share!
IT news, courses, and events. Get personalized offers right in your mailbox from Course Finder team. Just let us know you are interested.