search
-
Start Date
End Date
backgroundbackgroundՏվյալների վերլուծաբանի պատրաստում
Տվյալների վերլուծաբանի պատրաստում
Online
featuredFeatured
share
favourite

Տվյալների վերլուծաբանի պատրաստում

Course/workshop
Course/workshop
Business Development Course
Business Development Course
Business
star-favourite1
89,000 ֏

About course

Ներկայումս տվյալների վերլուծաբանը ամենապահանջված մասնագետներից մեկն է: Ցանկացած ոլորտում, կարևոր որոշումները կայացվում են հենց տվյալների վերլուծության հիման վրա:
«Տվյալների վերլուծաբանի պատրաստում» ծրագիրը ներկայացնում է տվյալների վերլուծության հիմնական մեթոդները և մեծ տվյալների ճիշտ գործածումը:

Ծրագրին մասնակցելով՝ Դուք ձեռք կբերեք տվյալների վերլուծաբանի պահանջված մասնագիտություն, կտիրապետեք տվյալների վերլուծության ամենակարևոր գործիքներին, մոդելավորմանը և տվյալների արդյունավետ ներկայացման ձևերին:

Ծրագրի հիմնական նպատակն է, որ մասնակիցները ձեռք բերեն պահանջված մասնագիտություն և իրենց առաջին քայլերը անեն այս ոլրտում:

Ո՞վքեր կարող են մասնակցել

Ծրագիրը նախատեսված է սկսնակների համար, ովքեր նոր են մուտք գործում այս ոլորտ և ցանկություն ունեն ստանալու ավելի խորը գիտելիքներ մասնագիտության վերաբերյալ:

Հիմնական արդյունքները

Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան՝
• ներմուծել, մաքրել, կառավարել և վերլուծել տվյալները
• կառուցել տվյալների վերլուծության մոդելներ
• կառուցել ինտերակտիվ վահանակներ
• հմտորեն օգտագործել MS Excel, MS SQL Server Studio և MS Power BI ծրագրեր
• ստանալ Data Analysis Expressions (DAX) գիտելիքներ

Նախապայմաններ

• MS Excel-ի բազային իմացություն
• Վիճակագրության իմացության սկսնակ մակարդակ
• անգլերենի իմացություն՝ տերմինները և տրամադրվող նյութերը հասկանալու համար
• Վերլուծական մտածողություն

Տևողություն՝ 32 ժամ, 16 դաս
Մեկնարկ՝ Փետրվարի 5
Օրեր՝ երեքշաբթի, ուրբաթ
19:00-21:00

You learn

Ծրագրի նկարագրություն

  • Ծանոթացում տվյալնների վերլուծությանը
  • Նկարագրական վիճակագրություն
  • Ծանոթացում SQL լեզվին
  • Տվյալների կառավարում
  • Աշխատանք տվյալների հետ
  • Տվյալների վերլուծություն
  • Դինամիկ վահանակներ
  • Business Intelligence
  • Power BI
  • Տվյալների վերլուծության արտահայտություններ(DAX)

Content

Դասընթացավար՝
Վարդգես Բոխյան
Տվյալների վերլուծաբան ID բանկում

Վարդգեսը տվյալների վերլուծաբան է արդեն ավելի քան 3 տարի:
Աշխատել է "Varks.am"-ում, որպես ավագ տվյալների վերլուծությունների թիմի ղեկավար, ինչպես նաև "Global Credit"-ում, որպես Risk Management and Analysis Specialist.
Ունի IBM-ի կողմից տվյալների վերլուծության ծրագրի մասնակցության սերտեֆիկատ, ինչպես նաև սերտեֆիկատ “python for data science and machine learning” դասընթացի համար:
Այժմ աշխատում է տվյալների վերլուծաբան հայաստանյան առաջատար բանկերից մեկում: Կազմակերպել է MS Excel-ի դասընթացներ ընկերության ներսում տարբեր բաժինների համար: Սկսած 2020 թվականի մարտից, նա բիզնեսի վերլուծության դասախոս է Հայաստանի Պետական Ագրարային համալսարանում, Ագրոբիզնեսի բաժնում (Agribusiness Teaching Center):

Map

courseImage

Business

Տվյալների վերլուծաբանի պատրաստում

Like and share!

share
favourite

Leave a review

Rate

Comments and rates

There are no reviews

Become a business professional

Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!

Related Courses

See More
share
favourite
No Schedule

star-favourite0
share
favourite
No Schedule

star-favourite0
per course
share
favourite
No Schedule

star-favourite0