search
-
Start Date
End Date
backgroundbackgroundԳրաֆիկ դիզայնի դասընթաց
Գրաֆիկ դիզայնի դասընթաց
Online
featuredFeatured
share
favourite

Գրաֆիկ դիզայնի դասընթաց

Feb.
1
15:00
Course/workshop
Course/workshop
Introductory
Introductory
Group 15
Group 15
Design (Graphic Design)
Design (Graphic Design)
Programming
star-favourite1
98,000 ֏
per course

About course

Մեր օրերում բիզնեսի հաջողությունը կախված է արդյունավետ բրենդինգից, ուստի Գրաֆիկ դիզայները ամենապահանջված մասնագիտություններից մեկն է:

Այս դասընթացը Ձեզ հնարավորություն կտա տիրապետելու Գրաֆիկ դիզայնի կառուցվածքին և գործիքներին: Դասընթացի ընթացքում Դուք կսովորեք Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe InDesign ծրագրերը և կհասկանաք, ինչպես ստեղծել գեղեցիկ և խելամիտ գրաֆիկ դիզայն:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կունենան իրենց սեփական պորտֆոլիոն, որը կօգնի ձեռք բերել ցանկալի աշխատանք:

Այս ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր՝

  • սիրում են դիզայնը և ցանկանում են հմտանալ այս ոլորտում,
  • կրեատիվ են, ունեն լավ երևակայություն, բայց չգիտեն ինչպես այն օգտագործել,
  • ցանկանում են ստեղծել կրեատիվ պորտֆոլիո` իրենց ցանկալի աշխատանքը գտնելու համար:

Հիմնական արդյունքներ`
Դասընթացի ավարտին մասնակիցները.

  • կկարողանան ստեղծել լոգոներ և նշաններ, բրենդի հիմնական տարրեր և թվային ու տպագրված դիզայնի նյութեր,
  • կունենան սեփական պորտֆոլիոն behance-ում՝ ցանկալի աշխատանք գտնելու համար:

You learn

Ծրագրի հիմնական թեմաներն են՝

  1. Գրաֆիկ դիզայն / Graphic Design
  • Բրենդինգ
  • Փաթեթավորում և պիտակավորում
  • Գույների տեսություն
  • Տիպոգրաֆիա
  1. Illustrator - Illustrator գործիքների ներկայացում
  • Լոգոյի և նշանների դիզայնի սխեմա
  • Clipart-ի ստեղծում
  1. Էջի դասավորությունը տպագրվող դիզայնի համար
  • Ինչպես կազմել տպագրության նյութեր
  • Բիզնես քարտի, Փաթեթավորման դիզայն
  1. Photoshop
  • Աշխատանք նկարների հետ
  • Գործիքների ներկայացում
  • Բանների (banner) ստեղծում
  1. Էջի դասավորությունը Թվային (Digital) դիզայնի համար
  • Ինչպես պատրաստել թվային (Digital) նյութեր
  1. InDesign-ի գործիքներ
  • Գործիքների ներկայացում և կիրառում
  • Բրոշուրների ստեղծում
  • Ամսագրի ստեղծում
  1. Պորտֆոլիոյի ստեղծում
  • Բոլոր աշխատանքների հավաքագրում և behance-ում պորտֆոլիոյի ստեղծում

Content

Դասընթացավար`

Արմինե Հայրապետյան

Արմինե Հայրապետյանը ունի ավելի քան 7 տարվա փորձ գրաֆիկ դիզայնի և հարակից այլ ոլորտներում: Նա սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում և տեխնիկապես տիրապետում է Adobe After Effect, Adobe Illustrator, Adobe InDesign, Adobe Muse, Adobe Photoshop և այլ դիզայնի գործիքների և տեխնոլոգիաների՝ փորձագետի մակարդակով:

Աշխատել է այնպիսի կազմակերպություններում ինչիսիք են՝ PicsArt (Թվային կատալոգների գրաֆիկ դիզայներ), Web Dorado (Վեբ դիզայներ, WordPress Plugins UI/UX դիզայներ), Sticker Market (UI դիզայներ), Factumsoft (Art Director), Volo Global (Պրոդուկտի դիզայներ), RDKL LLC (UX մասնագետ) և այլն:

Map

courseImage

Learn to Code

Գրաֆիկ դիզայնի դասընթաց

Like and share!

share
favourite

Leave a review

Rate

Comments and rates

There are no reviews

Become an IT guru

IT news, courses, and events. Get personalized offers right in your mailbox from Course Finder team. Just let us know you are interested.

Related Courses

See More
share
favourite
No Schedule

star-favourite0
per hour
share
favourite
No Schedule

star-favourite0
per course
share
favourite
No Schedule

star-favourite2
per month