Հաճախորդներին հետաքրքրող ապրանքներ և ծառայություններ ստեղծելու և առաջարկելու համար, ընկերությունները նախ պետք է հասկանան, թե ով է իրենց լսարանը: Ի՞նչ են իրականում ցանկանում և ինչի՞ կարիք ունեն իրենց հաճախորդները։
Այս ծրագրի ընթացքում Դուք կուսումնասիրեք մի քանի արդյունավետ տեխնոլոգիաներ, որոնք կարող եք օգտագործել Ձեր հաճախորդների վերաբերմունքը և վարքագիծը վերլուծելու նպատակով: Դուք կսովորեք, թե ինչպես օգտագործել հստակ գործիքներ և տեխնիկաներ՝ հաճախորդի վարքագծային թրենդների հետ համահունչ լինելու համար։ Կկարողանաք հասկանալ, թե ինչն է դրդում հաճախորդներին դառնալ հավատարիմ և կտիրապետեք Ձեր հաճախորդներին սեգմենտավորելու տեխնիկաներին` բիզնեսի գործունեության բարելավման նպատակով։
Ծրագրում ընդգրկված են այն պահանջված գործիքները, որոնք կազմակերպությունների մեծ մասը ցանկանում են ունենալ, որպեսզի կարողանան զարգացնել բիզնեսը և լինեն մրցունակ ներկայիս փոփոխվող բիզնես միջավայրում։
Ու՞մ համար է նախատեսված ծրագիրը`
Ծրագիրը նախատեսված է Տվյալների վերլուծաբանների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Տվյալների վրա հիմնված (Data-Driven) բիզնես որոշումների կայացմամբ: Այն կօգնի վերլուծության տարածված գործիքների միջոցով (SQL, Tableau և այլն) հասկանալ, թե ինչպե՞ս հաճախորդների մասին ինֆորմացիան օգտագործել ի օգուտ բիզնեսի։
Ծրագրի ավարտին մասնակիցները կիմանան, թե ինչպես վերլուծել հաճախորդների տվյալները և օգտագործել դրանք բիզնեսի համար լավագույն արդյունքներ գրանցելու նպատակով։
Նրանք կկարողանան․
1. հասկանալ, թե ինչպես օգտագործել հաճախորդի տվյալները փաստերի վրա հիմնված որոշումներ կայացնելու համար,
2. օպտիմիզացնել և ավտոմատացնել հաշվետվությունները MS Excel Power Query-ի միջոցով,
3. սահմանել բիզնեսի KPI- ներ և հաշվարկել դրանք SQL-ի միջոցով,
4. ստեղծել բիզնեսի դինամիկ Dashboard-ներ`օգտագործելով TABLEAU-ն։
2. Արդյունավետ հաշվետվություններ (reporting)
3. Ինչպե՞ս սահմանել և հաշվել բիզնեսի KPI-ները (Key Performance Indicators)
4. Business Intelligence (BI)
5. Ավարտական նախագծերի ներկայացում և քննարկում
Business
Like and share!
Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!