Գույնն ու գիծը միաձուլվելով ծնում են մի պատկերավոր երկխոսություն, այն մասին, թե որքան տարբեր կարող են լինել հարազատ քույրերը արվեստի իրենց ընկալումներով:
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը 20-րդ դարի հայ կերպարվեստի վառ անհատականություններից էին, ովքեր աչքի էին ընկնում թե՛ արտաքնապես, թե՛ ներքին խարիզմայով:
Երանուհի Ալամազյանի նուրբ ու հավասարակշռված գիծը լրացնում էր Մարիամի բուռն, կրակոտ գույները, որի արդյունքում էլ ձևավորվեց Ասլամազյան քույրերի գեղարվեստական ինքնատիպ աշխարհը:
Սիրով հրավիրում ենք Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի աշխատանքների (գեղանկար, գրաֆիկա) ցուցադրությանը, որը տեղի կունենա փետրվարի 28-ին ժամը 18:00-ին «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» արվեստային տարածքում:
Այս ցուցադրությամբ «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը» մեկնարկում է իր «XX դար. Նիկոլայ Նիկողոսյանն ու իր ժամանակակիցները» նախագիծը, որն իրականացվում է «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» և ՀՀ Կրթության, Գիտության, Սպորտի և Մշակույթի նախարարության համաֆինանսավորմամբ:
Arts
Like and share!
We know you like art. Start playing or drawing like a professional. Get news on the latest events and art courses by subscribing now!