Եթե այս տարի առաջին անգամ եք հանձնելու Շահութահարկի հաշվարկը և վստահ չեք, թե ինչպես... կամ եթե դեռ չեք հանձնել հաշվարկը,
քանի որ հարցեր ունեք...
ուրեմն այս դասընթացը հենց ձեզ համար է!!!
Դասընթացի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն նաև թեմայի հետ կապված ենթաօրենսդրական ակտերը:
Մեր բանիմաց ու փորձառու մասնագետը դասընթացի ընթացքում մանրամասն կներկայացնի Շահութահարկի մասին ՀՀ օրենսդրությունը և հաշվարկի լրացման կարգը:
Մասնակիցները կստանան թեմային վերաբերող իրենց հարցերի պատասխանները:
Դասընթացավար՝ ոլորտի առաջատար մասնագետ Վահե Մխիթարյան,
ով ՀՀ օրենսդրության առավել բարձր հասանելիությամբ ներկայացմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների հեղինակ է,
մասնավորապես՝Օրենքի Տուն տեղեկատվական-վերլուծական համակարգի համահեղինակը:
Նա մի շարք հարթակների միջոցով մասնագետների՝ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ տեղեկացվածությունն է ապահովել, ղեկավարել է "Կոնստանտ Կոնսալթինգ" հաշվապահական և խորհրդատվական ընկերությունը, կազմակերպել աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության ապահովումը, վերապատրաստումն ու թեստավորումը:
Վահե Մխիթարյանն ունի նաև դասավանդման և մասնագիտական խորհրդատվության երկարամյա փորձ, ACCA-ի ուսանող անդամ է, հարկային օրենսդրության թեմաներով դիպլոմային աշխատանքների ղեկավար:
Ներկայումս Arctx.co ընկերության Գլխավոր հաշվապահն է։
Դասընթացի տևողությունը՝ 5 օր, երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, ժամը 19։00-21։30, ինչպես նաև կարող եք միանալ Online` Zoom-ի միջոցով։
Դասընթացի արժեքը՝ 35․000 ՀՀ դրամ։
Բանկ՝ Ակբա Բանկ ԲԲԸ
Հ/Հ՝ 220290125891000
Ստացող՝ ՄԻՌԱՍՈ ՍՊԸ
Ավարտին տրվում է մասնակցության Հավաստագիր:📜
Հասցե՝ ITPark բիզնես կենտրոն, ք. Երևան, Աբելյան փ. 6/1 (Թումո կենտրոնի մոտակայքում)
Գրանցվելու կամ հարցերի համար կարող եք զանգահարել +(374)-55-377-317 հեռախոսահամարին։
Business
Like and share!
Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!