Գրանցվե՛ք մեր դասընթացին, քանի որ մեզ մոտ ՀԾ Հաշվապահ 7 ծրագիրն ուսուցանվում է տեսական գիտելիքներին զուգահեռ, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր թեման ամրապնդել գործնական կիրառությամբ:
Մեր մասնագետները հատուկ մոտեցմամբ մշակել են հաշվապահության դասընթացի պրակտիկ նյութեր, որոնք անվճար կտրամադրվեն ձեզ և հնարավորություն կտան կարճ ժամանակում յուրացնել ձեռք բերված գիտելիքները և դասընթացն ավարտելուց հետո համապատասխան աշխատանք գտնել:
Դասընթացի ընթացքում կսովորեք այն ամենն, ինչն անհրաժեշտ է պրակտիկ հաշվապահ դառնալու, ինչպես նաև գլխավոր հաշվապահի գործառույթներ իրականացնելու համար՝
Հաշվապահական հաշվառման տեսական մասը (թղթակցություններ),
Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ,
Կադրային գործի հիմունքներ,
ՀՀ Աշխատանքային օրենսդրություն,
ՀՀ Հարկային օրենսդրություն,
Այլ օրենքներ և Կառավարության որոշումներ,
Գործնականում կիրառվող ծրագրեր՝
ՀԾ Հաշվապահ 7,
e-invoicing,
taxservice.am,
ՀՀ Հարկային օրենսդրության դասերի շրջանակում կսովորեք յուրաքանչյուր հարկատեսակի գծով հաշվարկների լրացումը իրական կազմակերպությունների օրինակով:
Դասընթացավար՝ Սուսաննա Ղավալյան, ով ունի տարբեր կազմակերպությունների հաշվապահության վարման պրակտիկ փորձ ավելի քան 13 տարի և դասավանդման 6 տարվա փորձ։ Ներկայումս Սուսաննան Ակվատուս և Թոփ Շինտեխ ընկերությունների Գլխավոր հաշվապահն է:
Դասընթացի տևողությունը՝ 6 ամիս, շաբաթական 2 օր, 2 ժամ տևողությամբ:
Ավարտին անց է կացվում ավարտական քննություն և տրվում են մասնակցության Հավաստագրեր։
Business
Like and share!
Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!