JavaScript-ը վեբ ծրագրավորման մեջ կիրառվող հիմնական տեխնոլոգիան է HTML և CSS-ի հետ միասին։ Եթե ցանկանում ես դառնալ front-end ծրագրավորող, ապա պետք է JavaScript սովորել բավականին խորացված։ Ավելին, ներկայումս JavaScript-ը կիրառվում է նաև բջջային, desktop հավելվածների և խաղերի մշակման մեջ։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է «Խորացված JavaScript» դասընթացը, որի ընթացքում կսովորեք JavaScript։ JavaScript-ի իմացությունը շատ կարևոր է դինամիկ վեբ կայքեր ստեղծելու համար։
Դասընթացի ընթացքում մենք խորացված կուսումնասիրենք JavaScript-ի տեխնիկաները՝ մասնավորապես օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում։ Կսովորենք class-եր ստեղծելու տարբեր եղանակներ և թե ինչպես կիրառել դրանք, կուսումնասիրենք statements-ի և expressions-ի տարբերությունները և թե ինչպես կարող ենք բարելավել մեր կոդ գրելը։ Կդիտարկենք debugging-ի տարբեր տեխնիկաներ, որոնք կօգնեն մեզ նվազագույնի հասցնել debugging-ի վրա ծախսվող ժամանակը։ Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։
Դասընթացի ընթացքում Դուք կսկսեք Ձեր անհատական նախագիծը, որը կմշակեք, կփոփոխեք և վերջնական տեսքի կբերեք՝ հիմնվելով Ձեր անցած դասերի վրա։ Դասընթացն ավարտելուց հետո դուք կկարողանաք ստեղծել ամբողջովին ֆունկցիոնալ կայքը։
Learn to Code
Like and share!
IT news, courses, and events. Get personalized offers right in your mailbox from Course Finder team. Just let us know you are interested.