LFS կարուձևի և մոդելավորման դպրոցն առաջակում է կարի, ձևի և մոդելավորման խորացված դասընթացներ՝ նախատեսված բոլոր ցանկացողների համար։ Դասընթացների ընթացքում ուսանողներին տրվում են մասնագիտական գիտելիքներ, ինչը հնարավորություն է տալիս նրանց աշխատել ինչպես արտադրամասերում, նորաձևության տներում, ատելյեներում, այնպես էլ սեփական գործունեություն ծավալել նորաձևության ոլորտում։ "Կարուձև և մոդելավորում" մասնագիտական դասընթացը բաղկացած է 2 փուլից, յուրաքանչյուրը 6 ամիս տևողությամբ։ Խորացված "Կարուձևի և մոդելավորման" դասընթացը անց է կացվում շաբաթական 2 անգամ 1,5-2 ժամ տևողությամբ։ Դասընթացի ավարտին տրվում է վկայական։
"Կարուձև և մոդելավորման" խորացված դասընթացի առաջին փուլն իր մեջ ներառում է․
• կանացի կիսաշրջազգեստ․ հիմքի գծագիր, տեխնիկական մոդելավորում, տեխնոլոգիական հանգույցների մշակում
• շրջազգեստ․ հիմքի գծագիր, տեխնիկական մոդելավորում, տեխնոլոգիական հանգույցների մշակում
• վերնաշապիկ բոլոր դետալների մշակումներով
• տաբատ․ հիմքի գծագիր, տեխնիկական մոդելավորում, տեխնոլոգիական հանգույցների մշակում
"Կարուձև և մոդելավորման" խորացված դասընթացի երկրորդ փուլն իր մեջ ներառում է․
• երեկոյան զգեստ․ կորսետի մշակում, եռաշերտ կտորով մշակում
• վերարկու․ աստառացույով մշակում
• բաճկոն․ աստառացույով մշակում
Դասընացի ավարտին դուք լիովին կտիրապետեք կարուձևի և մոդելավորման տեխնիկային։ Կկարողանաք աշխատել ցանկացած տեսակի արտադրական և կենցաղային մեքենաների վրա։
Arts
Like and share!
We know you like art. Start playing or drawing like a professional. Get news on the latest events and art courses by subscribing now!