«ToT... դասընթացի՝ նախագծումից մինչեւ վաճառք» դասընթացը Նորարարական կրթական լուծումերի լաբորատորիայի /2004-2020թթ.՝ «Թրեյներների Ազգային Թիմ»/ փորձագետների կողմից մշակված դասընթացն է, որի արդյունքում Դուք կկարողանաք սովորել հետեւյալը.
Դասընթացը կառուցված է առավելագույնս պրակտիկ եւ խտացված կերպով եւ ուղղված է կարճ ժամկետում դասընթացների մշակման, վաճառքի եւ կազմակերպման համար անհրաժեշտ հիմնական գիտելիքների եւ գործիքակազմի տրամադրմանը։
ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Սկսնակ ուսուցանողներ, որոնք ուզում են շեշտակի բարելավել իրենց ունակությունները եւ իրենց թրեյնինգային պրոդուկտները հանել վաճառքի։
Որեւէ ոլորտի փորձագետներ, որոնք չունեն ուսուցանման փորձ եւ ուզում են ձեռք բերել թրեյների ունակություններ եւ իրենց թրեյնինգային պրոդուկտները հանել վաճառքի։
Դպրոցի ուսուցիչներ եւ բուհերի դասախոսներ, որոնք ուզում են սկսել ուսուցանել թրեյնինգային դաշտում եւ իրենց թրեյնինգային պրոդուկտները հանել վաճառքի։
ԴԻՄՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Դիմողները պետք է ունենան փորձագիտական գիտելիքներ որեւէ ոլորոտում, որի մասին ուզում են ուսուցանել։ Թրեյնինգային ոլորտում աշխատանքի նվազագույն փորձը ցանկալի է։
Դուք կուսումնասիրեք եւ կտիրապետեք հետեւյալ գիտելիքներին եւ ունակություններին.
Այս ամենը կազմակերպելու համար բոլոր մասնակիցների համար նախատեսված են նաեւ անվճար մենթորինգային ժամեր ոլորտի լավագույն փորձագետների հետ։
Դասընթացը բաղկացած է լինելու 8 կրթական մոդուլներից եւ մեկ ամփոփիչ հանդիպումից, որի ժամանակ կտոնենք մեր արդյունքները եւ կստանանք ավարտական վկայագրերը։
Դասընթացը հինված է այսպես կոչված «blended» կրթության վրա, որտեղ համադրվում են դեմ առ դեմ եւ էլեկտրոնային ուսուցման մեթոդները։
Ինչո՞ւ ենք մենք ընտրել այս մոտեցումը...
Ձեր ժամանակի խնայման համար։ Մենք կարող ենք դասախոսությունները կտեսագրել եւ տեղադրել էլ. ուսուցման հարթակում, որտեղ դրանք կլինեն ձեր տրամադրության տակ առնվազն մեկ տարի։ Իսկ վարժությունների թեսթավորումը եւ մենթորի աշխատանքը պետք է լինի դեմ առ դեմ եւ որեւէ կերպ չի կարող փոխարիվնել էլեկտրոնային ուսուցմամբ։ Այսպիսով մենք Ձեզ թույլ կտանք խնայել Ձեր ժամանակը եւ ուսուցանումը կազմակերպել Ձեզ համար ամենահարմարվետ կերպով։
Դասընթացը բաղկացած է լինելու 8 ուսուցողական մոդուլներից, որոնք Ձեզ կտանեն կրթական գործընթացները լավագույնս հասկանալուց, մինչեւ կոնկրետ մեթոդական հնարքներ եւ գործիքներ եւ վերջում նաեւ կրթական պորդուկտի շուկայավարում եւ վաճառք։
Մոդուլ 0. Հանդիպում եւ ցանցային աշխատանք
Դասընթացի ներկայացում, սպասումների ճշգրտում, ծանոթացում, ցանցային համագործակցության կառուցում, տեխնիկական գործիքների ներկայացում եւ գրանցում
Մոդուլ 1. Ժամանակակից կրթություն եւ կրթական ֆորմատներ
Թրեյնինգային դաշտի քարտեզագրում, կրթական ֆորմատների գործիքարանի հետ աշխատանք, ուսուցանման տեսություն եւ ռեֆլեկտիվ պրակտիկաներ, վաճառվող դասընթացների թեմատիկ ընտրություն
Մոդուլ 2. Թրեյնինգի նախագծման հիմունքներ
Կարիքների վրա հիմնված ուսուցանում, Ուսուցանման նպատակի եւ խնդիրների կառուցում, մեթոդաբանության ընտրության հիմունքներ, թրեյնինգային բալանսավորված սեսսիայի կառուցում
Մոդուլ 3. Դեմ առ դեմ ուսուցանաման մեթոդներ
Ոչ-ֆորմայ կրթության մեթոդկան խմբերը, ունիվերսալ արդյունավետ մեթոդների փաթեթ, որոնք կիրառելի են գերթե բոլոր թեմաների համար, մեթոդների ադապտացիա եւ սնոր մեթոդների տեղծում
Մոդուլ 4. Առցանց ուսուցանման մեթոդներ
Առցանց ուսուցանման հարթակների ներածություն, ճիշտ ուսուցողական հարթակի ընտրության չափորոշիչներ, առցանց ուսուցանման համար անհրաժեշտ գործիքների փաթեթ
Մոդուլ 5. Ուսուցողական պորդուկտների մարքեթինգ
Ուսուցողական շուկայի տրամաբանություն, Ձեր դպրոցի/դասընթացի բրենդի ստեղծում եւ կառավարում, դպրոցի/դասընթացի առցանց ներկայության պրոֆեսիոնալ կազմակերպում
Մոդուլ 6. Կրթական թեսթային պրոդուկտի մշակում
Ըստ ձեր էքսպերտիզայի թրեյնինգային ծրագրի մշակում, որը ռեալ դուրս է բերվելու վաճառքի։ Պրոդուկտի վալիդացիայի կազմակերպում, գնի որոշում, կազմակերպչական հարցերի լուծում, անհատական աշխատանք փորձագետ-մենթորների հետ
Մոդուլ 7. Կրթական պրոդուկտի վաճառք
Կրթական պորդուկտի վաճառքի ուղիներ եւ մեթոդներ, վաճառքի համար անհրաժեշտ բովանդակության կառուցում եւ հաղորդակցություն, վաճառքի թունելների կաուցման հմունքներ
Մոդուլ 8. Ամփոփում
Կրթական ծրագրի ամփոփում եւ սերտիֆիկատների հանձնում, համագործակցության ծրագրերի վերջնականեցում, ծրագրի արդյուքների ամփոում եւ ներկայացում։
Դասընթացի ամեն մոդուլ բաղկացած է լինելու առկա ուսուցանման 2-3 ժամանաց մեկ օրվանից, էլ. ուսուցման հարթակի մոդուլից, որտեղ լինելու են մեր փարձագետներևի կողմից հատուկ Ձեզ համար պատրաստված ուսուցողական վիդենյութեր, տեքստեր եւ հարցարաններ: Ինչպեա նեւ բոլոր մոդուլներում նախատեսված են գործնական հանձնարարություններ, որոնք կամրապնդեն մոդուլում սովորածը:
Teachers and Trainers
Like and share!
You need the best courses and digital tools. Get yours right away by subscribing to our newsletter now!