Epigraph-ը և Backbone Branding-ը համատեղ կազմակերպում են գրաֆիկական դիզայնի եռամսյա դասընթացներ:
Մասնակցել կարող են 17-ից բարձր տարիքի բոլոր այն անձինք, որոնք ցանկանում են խորացնել և զարգացնել իրենց մասնագիտական գիտելիքներն ու անհատական հմտությունները տեսողական հաղորդակցության (visual communication) խնդիրների լուծման համար, հիմնվելով գրաֆիկական դիզայնի դասական սկզբունքների և անհատական փորձառության վրա:
Դասընթացը կխթանի նրանց քննադատական, վերլուծական և ստեղծագործական կարողությունները:
Գրաֆիկական դիզայնի պատմությանը, տեսություններին և ուղղություններին վերաբերող դասախոսություններին զուգահեռ այն հագեցած կլինի գործնական առաջադրանքներով և նախագծերով:
Լավագույն մասնակիցները դասընթացն ավարտելուց հետո հնարավորություն կունենան իրենց պրակտիկան անցկացնել Բեքբոն ընկերությունում:
Arts
Like and share!
We know you like art. Start playing or drawing like a professional. Get news on the latest events and art courses by subscribing now!