English text below
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ:
Փետրվարի 12-ին՝ ժամը 19:00-ին, միասին դիտելու ենք Թայքա Ուայթիթիի «Ջոջո Ճագար» ֆիլմը: Այն առաջադրվել է այս տարվա Օսկարին հետևյալ 6 անվանակարգում՝ լավագույն ֆիլմ, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Սքարլեթ Յոհանսոն), լավագույն ադապտացված սցենար, լավագույն կոստյումներ, բեմադրիչի լավագույն աշխատանք և լավագույն մոնտաժ:
Երիտասարդ տղան, ով Հիտլերի բանակից է, պարզում է, որ իր մայրը հրեա աղջկա է թաքցնում իրենց տանը:
Տևողությունը՝ 108 րոպե
Լեզու՝ անգլերենռուսերեն ենթագրերով
Arts
Like and share!
We know you like art. Start playing or drawing like a professional. Get news on the latest events and art courses by subscribing now!