search
-
Start Date
End Date
backgroundbackgroundBusiness Result-ի բառապաշարի ինքնուսույց
Business Result-ի բառապաշարի ինքնուսույց
share
favourite

Business Result-ի բառապաշարի ինքնուսույց

E-learning material
E-learning material
For all interested
For all interested
Online Course (English)
Online Course (English)
Foreign Languages
star-favourite1
Free

About course

Tutor հավելվածի այս դասընթացը հիմնված է Oxford University Press-ի «Business Result» դասագրքերի բառապաշարի վրա: Այն ներառում է A1-ից C2 մակարդակները:

Այս դասընթացը հարմար է Ձեզ համար, եթե աշխատում եք բիզնես ոլորտում ու դասընթացների մասնակցելու ժամանակ չունեք։ Բայց ուզում եք բարելավել բիզնես անգլերենի Ձեր հմտությունները։ Բիզնես ոլորտում անգլերենի իմացությունն արդեն անքննելիորեն պարտադիր է։

Եթե փնտրում եք անվճար բիզնես անգլերենի դասընթաց, սկսեք հավելվածով պարապելուց։

You learn

Նոր բառեր սովորել եւ հիշելը օտար լեզու սովորելու, թերեւս, ամենաանկայուն մասն է: Tutor հավելվածը կօգնի նոր բառերն ավելի հեշտ եւ ինտերակտիվ ձեւով կյուրացնել: Այն կարող եք օգտագործել թե՛ ուսուցչի հետ, թե՛ ինքնուրույն սովորելիս:

Այս դասընթացն անցնելուց հետո Դուք կսովորեք բիզնես ոլորտում ամենաշատը կիրառվող բառապաշարը, կկարողանաք հաղորդակցվել ու բանակցել բիզնես հանդիպումների ժամանակ ավելի անկաշկանդ ու վառ բառապաշարով։

Content

Դասերը բաժանված են մի քանի բաժինների: Ամեն բաժնում ներառված է 7-8 բառ (սա նոր բառերը յուրացնելու ամենաօպտիմալ քանակն է):

Յուրաքանչյուր բաժին ունի հետևյալ կառուցվածքը. սկզբում ծանոթանում եք նոր բառերին՝ իրենց թարգմանությամբ, սահմանմամբ և նկարներով: Այս բառերն այնուհետև ամրապնդում եք բազմաբնույթ եւ խաղարկային վարժություններով:

Եթե ​​չեք ցանկանում տեսնել բառերի թարգմանությունը կամ սահմանումը, կամ գտնում եք, որ այս կամ այն ​​վարժությունը չի համապատասխանում լեզվի իմացության ձեր մակարդակին, տեղեկացրեք այդ մասին ձեր ուսուցիչին կամ մեր անձնակազմին: Ինքնուսույց դասընթացի ընթացքում կանդրադառնաք բիզնես ոլորտին վերաբերող հետևյալ թեմաներին՝

  • Ընկերություններ
  • Աշխատավայր
  • Տեխնոլոգիաներ
  • Պրոդուկտներ և ծառայություններ
  • Աշխատանքներ
  • Հաղորդակցություն
  • Թիմային աշխատանք
  • Գրաֆիկներ
  • Բիզնես կապեր
  • Թափուր հաստիքներ
  • Պատվերներ
  • Ժամանակի կառավարում
  • Թրեյնինգներ ու դասընթացներ
  • Որոշումների կայացում
  • Մոտիվացիա

Կսովորեք բիզնես ոլորտում ամենաշատը կիրառվող անգլերեն բառերը։

Map

courseImage

Language Courses

Business Result-ի բառապաշարի ինքնուսույց

Like and share!

share
favourite

Leave a review

Rate

Comments and rates

There are no reviews

A new language? It’s always a good idea!

We will send you the best language courses based on your interests, needs, and proficiency level. Just let us know you want: Leave an email.

Related Courses

See More
share
favourite
No Schedule

star-favourite0
per hour
share
favourite
No Schedule

star-favourite1
share
favourite
No Schedule

star-favourite0
per month