search
-
Start Date
End Date
backgroundbackgroundՍնանկության վտանգը
Սնանկության վտանգը
share
favourite

Սնանկության վտանգը

For all interested
For all interested
Group
Group
General management
General management
Business
star-favourite0
Free

About course

Տնտեսական ճգնաժամները պահանջում են ագրեսիվ գործողություններ, որոնք անհրաժեշտ են ընկերությունը կոլապսից փրկելու համար։ Դրանցից մեկը կարող է լինել այնպիսի միջամտության իրականացումը, որը կարող է կանխել ընկերության նկատմամբ պահանջների ներկայացումը և ընկերության «շունչ հավաքելու» համար ժամանակ գտնելը։
2016 թվականին «Սնանկության մասին» ՀՀ օրենքում կատարվել են կարևոր փոփոխություններ և ներդրվել է սնանկության վտանգի ինստիտուտը, որը հնարավորություն է տալիս ստանալ այդ շունչը և փրկվել ճգնաժամի բացասական հետևանքներից։

Գրանցվե՛ք և դիտե՛ք վեբինարն անվճար։
Ալեքսանդր Խաչատուրյանն ունի ներպետական և միջազգային կորպորատիվ և անհատական հաճախորդների լայն շրջանակին իրավախորհրդատվության տրամադրման ավելի քան տասնամյա փորձ։
Ալեքսանդրը 2012-2016 թվականները հանդիսացել է «ԹիՔեյ ընդ Փարթերս» ընկերության կառավարող գործընկերը։ 2016 թվականից աշխատել է որպես ՀՀ վարչապետի խորհրդական և ՀՀ կառավարության պետական-մասնավոր գործընկերության՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն: Կենտրոնը Կառավարությանը տրամադրում էր խորհրդատվություն տնտեսության և պետական կառավարման ոլորտում մի շարք առանցքային բարեփոխումների և ռազմավարությունների վերաբերյալ: 2019 թվականից հանդիսանում է «ԱյԴի բանկ» ՓԲԸ խորհրդի անդամ: Ալեքսանդրը նաև հանդիսաում է տարբեր ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների խորհրդի անդամ, ինչպիսիք են՝ «Հայկական էներգետիկ գործակալություն» և «Հայկական տնօրենների ինստիտուտ» հիմնադրամները: Նա նաև դասավանդում է կորպորատիվ ֆինանսական իրավունք Հայաստանի ֆրանսիական համալսարանում։
Ալեքսանդրը Բոստոնի համալսարանի (մագիստրատուրա), Հայաստանի ֆրանսիական համալսարանի, Լիոնի Ժան Մուլա 3 համալսարանի (մագիստրատուրա և իրավագիտության առաջին աստիճան) շրջանավարտ է։
Ներկայումս Ալեքսանդրի գործունեության ոլորտն ընդգրկում է բանկային գործ, ֆինանսներ (այդ թվում՝ կառուցվածքային ֆինանսավորում), ածանցյալ ֆինանսական գործիքներ, կորպորատիվ գործարքներ, ոչ առևտրային և էներգետիկ ոլորտների գործարքներ, վենչուրային և մասնավոր կապիտալի մասնակցությամբ ֆոնդեր:

Գործարարության աջակցման գրասենյակը և Ներդրումների Աջակցման Կենտրոնը՝ կարևորելով բիզնես համայնքի ներկայացուցիչներին այս շրջանում անհրաժեշտ աջակցություն և ուղղորդում ցուցաբերելը, ներկայացնում է գործընկեր խորհրդատվական կազմակերպությունների և անհատ խորհրդատուների կողմից նախատեսված վեբինարների շարք: Հետև՛եք մեր միջոցառումներին, գրանցվե՛ք և մասնակցե՛ք:

Map

courseImage

Business

Սնանկության վտանգը

Like and share!

share
favourite

Leave a review

Rate

Comments and rates

There are no reviews

Become a business professional

Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!