Վեբինարը կվարի բիզնես խորհրդատու Ելենա Խաչվանքյանը:
Կքննարկվի, թե ինչպես կարող են այսօրվա գործողությունները ստեղծել բիզնեսի զարգացման հիմքեր, որտեղ է պետք կենտրոնացնել ուշադրությունը և ռեսուրսները, ինչպե՞ս գործածել սցենարային պլանավորումը և մշակել բիզնեսի շարունակականության պլան։
Գրանցվե՛ք և դիտե՛ք վեբինարն անվճար։
Խաչվանքյան Ելենան ունի ֆինանսական կառավարման, բիզնեսի պլանավորման, ռազմավարական կառավարման և խորհրդատվության ավելի քան 14 տարվա փորձ:
Ելենան 2005 թ.-ին ստացել է իր դիպլոմը տնտեսագիտության ոլորտում, հանձնել է հավաստագրված երդվյալ հաշվապահների միության (ACCA, Մեծ Բրիտանիա) որակավորման բոլոր քննություններ, ներկայումս վարում է ACCA դասընթացներ, Որակավորված Մենեջմենթի Ինստիտուտի (CMI, Մեծ Բրիտանիա) կողմից ստացել է Ռազմավարական կառավարման և առաջնորդության դիպլոմ։
Գործարարության աջակցման գրասենյակը և Ներդրումների Աջակցման Կենտրոնը՝ կարևորելով բիզնես համայնքի ներկայացուցիչներին այս շրջանում անհրաժեշտ աջակցություն և ուղղորդում ցուցաբերելը, ներկայացնում է գործընկեր խորհրդատվական կազմակերպությունների և անհատ խորհրդատուների կողմից նախատեսված վեբինարների շարք: Հետև՛եք մեր միջոցառումներին, գրանցվե՛ք և մասնակցե՛ք:
Business
Like and share!
Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!