Ֆրանսերենի այս դասընթացը նախատեսված է սկսնակների համար և նպաստում է այնպիսի գիտելիքի ձեռքբերմանը, որը կօգնի մասնակիցներին կիրառել ֆրանսերենը առօրյա խոսակցություններում կամ աշխատանքի մեջ։ Դասընթացը կազմված է յոթ մոդուլից, յուրաքանչյուրը հինգ դասով։ Մասնակիցները ծանոթանալու են ֆրանսերենի քերականությանը, այբուբենին և արտասանությանը։
Յուրաքանչյուր դասի ընթացքում ուսանողները ձեռք են բերելու քերականական և հնչյունաբանական գիտելիք, սովորելու են նոր բառապաշար, գրել, կարդալ ու լսել։ Այս դասընթացն անցնելուց հետո մասնակիցները A1 մակարդակի գիտելիք ձեռք կբերեն և կկարողանան հանձնել DELF A1 թեստը։
Հիմնական դասագրքից բացի, դասընթացի ընթացքում օգտագործվելու են երգեր, ստեղծագորոծություններ, քերականական խաղեր, աուդիո և վիդեո նյութեր Ֆրանսիայի, իր սովորությունների, տոների, ավանդույթների և մարդկանց մասին, որոնք դասընթացի ընթացըք ավելի հաճելի կդարձնեն ուսանողների համար։
Դասընթացավարի մասին՝ Գյուլեն Սահակյանը ֆրանսերենի դասավանդման ավելի քան 35 տարվա փորձ ունի։ Նա դասավանդում է ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնում 1996-ից սկսած։ Տիկին Սահակյանը մասնակցել է մի շարք սեմինարների՝ դասավանդման նորագույն մեթոդների մասին, ինչպես նաև ներկայացրել է իր փորձը Բեյրութի "Ֆրանկոֆոնիայի շաբաթվա" ընթացքում։
Language Courses
Like and share!
We will send you the best language courses based on your interests, needs, and proficiency level. Just let us know you want: Leave an email.