Introduction to iOS դասընթացը հրաշալի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անել առաջին քայլերը iOS ծրագրավորման ոլորտում։ Դասընթացի ընթացքում ուսանողները նախնական գիտելիքներ կստանան ծրագրավորման հիմունքներից Swift ծրագրավորման լեզվով։ Կկիրառվի 14000դր․ հավելավճար եթե չունեք սեփական Macbook, այդ դեպքում մենք այն տրամադրում ենք։
Մեր դասավանդման ծրագիրը մշակված է` ուսանողին տալու ծրագրավորման հիմնային գիտելիքներ, որը կարող է հիմք հանդիսանալ iOS ծրագրավող դառնալու համար։ Դասասենյակում տիրող մթնոլորտը ոչ միայն նպաստում է նյութի լավ ընկալմանը, այլև ստեղծում է քննարկումների և թիմային աշխատանքի միջավայր, որի արդյունքում ուսանողները կարողանում ավելի բարդ խնդիրների լուծումներ գտնել։ Այս կուրսը Ձեզ ևս մեկ քայլով կմոտեցնի Ձեր վերջնական նպատակին։ Դասընթացի ավարտին կկարողանաք լուծել ծրագրավորման բազմապիսի խնդիրներ։
Շաբաթական զբաղվածությունը հետևյալն է.
Մեկ օր դասախոսություն 2 ժամ տևողությամբ և մեկ գործնական դասընթաց 4 ժամ տևողությամբ, որի ընթացքում ուսանողները կբաժանվեն խմբերի և մենթորի օգնությամբ կլուծեն ծրագրավորման տարբեր բարդությունների խնդիրներ։ Ամեն շաբաթ կտրվեն տնային առաջադրանքներ, որոնց լուծումները ուսանողները հնարավորություն կունենան օնլայն հարթակում քննարկել մենթորի հետ։ Ուսանողներին կտրվեն նյութեր, որոնք օգտակար կլինեն մասնագիտական աճի համար։ Ամբողջ ուսուցման ընթացքում և՛ դասախոսը, և՛ մենթորը հասանելի են և պատրաստ օգնել ուսանողին մասնագիտական ցանկացած հարցում։
Learn to Code
Like and share!
IT news, courses, and events. Get personalized offers right in your mailbox from Course Finder team. Just let us know you are interested.