Եկել է ճիշտ ժամանակը երազանքներն ու ցանկություններն իրագործելու համար։ երազե՞լ եք երգել սովորել, երազե՞լ եք հմտանալ այս արվեստում կամ ուղղակի ընկերների հետ միասին երգել սիրված երգերը, ձեր սիրելի մասնագիտությու՞նն է կամ հոբբին, ձեզ ասում էն՝ «ու՞շ է»... մենք ասում ենք՝ «Ե Ր Բ Ե՛ Ք ՈՒ Շ Չ Է»: Առավել ևս, որ երգելը հավասարազոր է մեդիտացիայի, իսկ ավելի ճիշտ՝ հենց մեդիտացիա է, հանգստանալու ու լիցքավորվելու ամենալավ ձևերից մեկը: Իսկ մեր լարված առօրյայից կտրվելու, հոգնությունը թոթափելու համար ոչ տրավմատիկ և առանց հակացուցումների այլ միջոց հազիվ թե գտնեք: Մի տարակուսեք, զանգահարե՛ք, հյուր եկե՛ք և տեսե՛ք՝ ինչ տարբեր տարիքի, հետաքրքրությունների, ամենակարևորը՝ ժպտադեմ մարդկանց կհանդիպեք մեզ մոտ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՑԱՌԻԿ, ունենք բուժական վոկալի դասընթացներ, որին կարող են ներգրավվել երգչական ապարատի հետ խնդիրներ ունեցողները:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ՎԱՐՈՒՄ Է Վիենայի կամերային օպերային թատրոնի մեներգչուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, սիրված երգչուհի՝ ԼՈՒՍԻՆԵ ԱԶԱՐՅԱՆԸ:
Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1֊ին, ժամը 19։00֊ին՝ Արաքս Դավթյանի անվան վոկալ ստուդիայում։
Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ․
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՆՔ՝
Հանդիպումների ընթացքում սովորելու ենք երգեցիկ հնարքներ և երգելու ենք միասին տարբեր սիրված երգեր:
Կարող եք միանալ մեր խմբերին ցանկացած պահից:
Arts
Like and share!
We know you like art. Start playing or drawing like a professional. Get news on the latest events and art courses by subscribing now!