search
-
Start Date
End Date

Այց DC. Ինչո՞ւ ընտրել հենց այս լեզվի դպրոցը

Ինչպես արդեն գիտեք, Tutor-ում մենք չենք դադարում հետաքրքրվել օտար լեզուներ սովորել ցանկացող, օտար լեզուներ դասավանդող կամ օտար լեզուներով հետաքրքրված մարդկանց խնդիրներով։

Այսօր որոշել ենք պատմել, թե ինչպես են ընթանում անգլերենի դասերը DC դպրոցում, ինչպես են ուսանողները ու ուսուցիչները նկարագրում դպրոցի առօրյան ու ինչու ընտրել DC-ն, երբ ուզում ես օտար լեզու սովորել։ Այս դպրոցում շատ է կարևորվում ուսուցման յուրահատուկ մեթոդիկան։ Այն, որ DC-ի ուսանողները կարճ ժամանակում կարողանում են բարձրացնել անգլերենի մակարդակը, արդեն ապացուցված է, բայց եկեք ավելի մանրամասն պարզենք, թե ինչ է կատարվում այնտեղ։

Ուսուցիչներին բնութագրող ածականներով բաժակներ, ուսուցման հետաքրքիր ու արդյունավետ մեթոդներ, ուսանողների բազմազանություն, կենսուրախ ուսուցիչներ. ահա այն, ինչ կարող ես տեսնել, երբ առաջին անգամ ոտք ես դնում այս լեզվի դպրոց։

Երբ հասանք լեզվի դպրոց, երեկոյան 18.30-ն էր, բայց դպրոցում իսկական եռուզեռ էր, որովհետև մի քանի տարբեր դասասենյակներում հավաքվում էին տարբեր տարիքային խմբերի ու դասընթացների մասնակցող ուսանողները։

Մենք մի քիչ խանգարեցինք Արաշի դասը, որը Պարսկաստանից է եկել։ Նա դասավանդել է տարբեր երկրներում ու այստեղ արդեն մոտավորապես մեկ տարի է անգլերեն է դասավանդում։ Ուսանողներից հարցրինք, թե ինչպիսին է DC-ի առօրյան, որտեղից են նրանք իմացել դպրոցի մասին։ Նրանցից մեկը պատմեց, որ DC հաճախել է մի քանի տարի առաջ ու հասել գերազանց մակարդակի, հետո կիսատ թողնելու ու լեզվին չանդրադառնալու պատճառով հետ է վարժվել ու հիմա նորից որոշել է գալ DC, ավելին՝ համոզել է նաև ամուսնուն գալ ու սկսել անգլերեն սովորել։ «Ես նորից DC եկա, որովհետև բացի նրանից, որ հավանում եմ ուսուցման մեթոդը, սիրում եմ դպրոցի անձնակազմին, նրանք միայն ուսուցիչներ չեն։ Նրանք ամենակարևորը լավ ընկերներ են։ Անգամ DC քարտ ունեմ»։ Ուսանողներից մեկն էլ ասաց, որ շատ է կարևորում այն, որ այստեղ անկախ դասընթացի տեսակից՝ մեծ ուշադրություն են դարձնում խոսակցական հմտության զարգացմանը ու միշտ հետարքրիր վարժություններով են պարապում, նաև չմոռացան նշել մատչելի գների մասին։

Մի աղջիկ էլ խոստովանեց, որ միայն Արաշի համար անգամ արժե գալ DC։

Իսկ դրանում մենք էլ համոզվեցինք, երբ մեզ էլ լիովին ներգրավեց դասապրոցեսում ու թույլ չտվեց մի բառ անգամ հայերեն փոխանակել։ Լսեցինք Queen խմբի “Don’t stop me now” երգը ու անգամ մի քանի վարժություններ արեցինք։

Դե բայց երկար մնալ չէինք կարող, դեռ էլի դասեր պիտի «խանգարեինք»։

Ամենահետաքրքիրներից մեկը սկսնակ մակարդակի դասին մասնակցելն էր, որը վարում էր դպրոցի հիմնադիր-տնօրեններից Վարդուհի Շահնազարյանը։ Այստեղ տարբեր տարիքային խմբի ուսանողներ էին, որոնք ամենատարբեր նպատակներով էին որոշել անգլերեն սովորել։ Կանանցից մեկը դասախոս էր ու անգլերենը նրան անհրաժեշտ էր աշխատանքի ընթացքում կիրառելու համար, մի տղա էլ պարապում էր հենց աշխատանք գտնելու նպատակով։

Աննայի դասին էլ հասցրինք լինել ու պիտի ասեմ, որ շատ տպավորված էինք, որ ոչ ոք չէր կաշկանդվում մեր ներկայությունից ու ազատ խոսում էին օտար լեզվով։

DC-ի մասին որոշեցինք հարցնել նաև հենց ուսուցիչներից։ Ամենասկզբում պիտի ասեմ, որ նրանք իրենց այդքան էլ «ուսուցիչ» չեն համարում։ «Մենք, ավելի ճիշտ կլինի ասել, մարզիչներ ենք, որովհետև չենք սովորեցնում կոնկրետ ինչ որ լեզու, այլ օգնում ենք նաև մեր ուսանողներին ռեալիզացնել իրենց ստացած գիտելիքները, անգամ երբ նրանք ավարտում են դասընթացը ու այլևս չեն հաճախում դպրոց»։  

DC-ն արդեն 4 տարվա պատմություն ունի, ու եթե Վարդուհին  երեք բառով ամփոփեր այդ 4 տարիների ընթացքը, ահա թե որոնք կլինեին այդ երեք բառերը՝ «արդյունավետություն, զվարճանք, էներգիա»։ Վարդուհին մեզ պատմեց նաև մեզ ուսուցման մեթոդների մասին. «Մենք օգնում ենք ուսանողներին հասնել իրենց հիմնական նպատակներին, որոնք հիմնականում կապված են արտերկրում համալսարան ընդունվելու կամ աշխատանք գտնելու հետ։ Մեթոդի կարևոր մաս է կազմում նաև այն, որ ուսանողները ընթացքում կարողանում են տեսնել ու գնահատել իրենց առաջխաղացման ընթացքը տարբեր թեստերի միջոցով»։

DC-ի ամենամեծ առանձնահատկությունը համայնք ձևավորելու գաղափարն է, այստեղ հաճախող յուրաքանյուր ուսանող դառնում է այդ համայնքի անդամը ու միշտ կարող է հույսը դնել մյուսների վրա։ Վարդուհին շատ մեծ կարևորություն է տալիս նաև այն հանգամանքին, որ իրենց ուսուցման մեթոդները շարունակաբար մշակվում են ու կատարելագործվում՝ հիմնվելով ուսանողների հասած արդյունքների ու նրանցից ստացած գնահատականների վրա։ Մեծ շեշտ է դրվում նաև ուսանողի էմոցիոալ ներգրավվածությանը ու հենց դրա համար է «զվարճանքը»՝ խաղերը, կատակները, միասին խնջույքներ կազմակերպելը ուսուցման ամենակարևոր բաղադրիչը կազմում։

Վստահություն մեկը մյուսի հանդեպ ու ընկերական միջավայր։ Եթե ամփոփեմ այս դպրոցից ստացած տպավորությունները, ապա հստակ կարող եմ ասել, որ եթե որոշեմ որևէ լեզու սովորել, DC-ն վստահաբար կլինի իմ ընտրություններից մեկը։

DC գնացին ու դասերը խանգարեցին Քնարիկն ու Սվետան, իսկ դու չմոռանաս կարդալ նրանց հոդվածները

We send the best courses and news for you!
close