search
-
Start Date
End Date

Որքա՞ն արժե օտար լեզու սովորելը

Չգիտեմ՝ կա՞ արդյոք մեկ այլ զբաղմունք, որը միաժամանակ և հաճելի է, և օգտակար, ինչպես օտար լեզու սովորելը։ Ինչպես յուրաքանչյուր օգտակար ու հաճելի բան, օտար լեզու սովորելն էլ իր գինն ունի ու նկատել եմ, որ օտար լեզու սովորել ցանկացողներին շատ է հետաքրքրում այն, թե ինչքան պետք է վճարեն ուսման համար։

Հենց սկզբում կարող եմ ասել, որ հարցի պատասխանը կախված է շատ և շատ հանգամանքներից։ Կարելի է չվճարել և ոչ մի դրամ ու սովորել օտար լեզվի որոշակի հատվածներ տարբեր հատվածներ (իհարկե ոչ լիարժեք) ու կարելի է վատնել մեծ թվով գումարներ ու այդպես էլ մի տառ չիմանալ նոր լեզվից։ Բայց առաջարկում եմ՝ այսօր չընկնենք ծայրահեղությունների գիրկն, ու միասին պարզենք, թե միջինում որքան արժե օտար լեզու սովորելը։

Ուրեմն առաջին հերթին պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները՝ ինչ տեսակի դասընթաց ես փնտրում, ինչ նպատակով ես ցանկանում պարապել անգլերեն ու որքան ժամանակ քեզնից կպահանջվի նպատակիդ հասնելու համար։

Միջինում օտար լեզվի դասընթացի մեկ ամսվա արժեքը կարող է 15000 դրամից հասնել մինչև 80000 դրամի։ Դասընթացների արժեքը որոշվում է՝ հաշվի առնելով մի շարք հագամանքներ։

Գուցե տեսնես, որ նույն լեզվի դպրոցում նույն անգլերենի դասընթացը տարբեր արժեքներ ունի։ Հիմնական տարբերությունն այն է, որ անհատական դասընթացներն ավելի թանկ արժեն, քան խմբայինները։  Այդ դեպքում ընտրություն կայացնելիս պետք է հաշվի առնել անհատական ու խմբային դասերի առանձնահատկությունները ու հասկանալ, թե քեզ որ մեկն է անհրաժեշտ։ Բացի դասընթացի տեսակից, կարելի է հաշվի առնել լեզվի դպրոցի ունեցած վարկանիշը, այն միջավայրը, որտեղ պատրաստվում ես սովորել և ամենակարևորը, ուսուցչի հմտությունը և պրոֆեսիոնալիզմը։

Բնականաբար, ավելի որակյալ դասընթացները, որոնք ապահովում են բարձրակարգ ուսուցում, ոգեշնչող միջավայր ու արդյունավետություն, գուցե ավելի բարձր արժեք ունենան, քան նրանք, որ գուցե մի փոքր թերանան այս հարցերում, բայց քանի որ միանշանակ չես կարող գնով չափել որակը, կարող ես հաճախել տարբեր դպրոցների փորձնական անվճար դասերին ու տեղում գնահատել նրանց առաջարկները։

Եթե սկսնակ ես ու ուզում ես միջին մակարդակի անգլերեն իմանալ, ապա հավանաբար կարիք կլինի մոտ 4-5 ամիս դասերի հաճախել, եթե իհարկե պարապում ես միջին կամ միջինից բարձր ինտենսիվությամբ։

Եթե սկսնակ ես ու ուզում ես պրոֆեսիոնալ մակարդակի անգլերեն իմանալ, ապա այդ դեպքում քեզնից մեկ-երկու տարի կպահանջվի ակնկալվող արդյունքին հասնելու համար։ Այդ դեպքում կարող ես մի քանի ամիս դասընթացների գնալ, որպեսզի լավ հիմք ունենաս, հետո որոշ ժամանակ ինքնուրույն շարունակել ուսուցումդ, հետո կրկին ամրապնդելու համար ևս մի քանի ամիս դասընթացների հաճախել։

Եթե ուզում ես լեզվաբանությամբ զբաղվել, ապա դա երկար տարիների աշխատանք է ու նաև պարտադիր է ակադեմիական կրթություն ստանալը։

Եթե արդեն որոշակի գիտելիք ունես ու պարզապես ուզում ես մի փոքր զարգացնել ունեցածդ գիտելիքը, օրինակ B1 մակարդակից հասնել C1 մակարդակի, ապա կրկին պետք է մոտ կես տարի պարապմունքների հաճախես։

Եթե հատուկ նպատակով կուրսեր ես փնտրում, օրինակ բիզնես անգլերեն, բժշկական անգլերեն, և այլն, ապա լավ կլինի, որ գոնե միջին մակարդակի գիտելիք ունենաս, որպեսզի մասնագիտական լեզու սովորելու վրա երկար ժամանակ ու շատ գումար չծախսես։

Եթե արդեն հաճախում ես դասընթացի, բայց վստահ չես, որ ճիշտ քանակի գումար ես վճարում, գնահատելիս պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք՝

  1. Արդյոք այդ դասընթացում կիրառվող մեթոդը համապատասխանում է քո պահանջներին ու ուսման կարողություններին։
  2. Արդյոք դասընթացին հաճախելը քեզ դուր է գալիս։
  3. Ստանում ես վճարվող գնին համապատասխան արդյունք, թե ոչ։
  4. Արդյոք այն միջավայրը, որտեղ անցկացվում են դասընթացները, հաճելի է ու տրամադրող։

Հ.գ. Եթե ուզում ես անգլերեն սովորել, բայց չգիտես, թե ինչպես, կամ որտեղ, եթե փնտրում ես մարդկանց, որ կօգնեն քեզ այդ հարցում, ապա միացիր ֆեյսբուքի՝ մեր անգլերենի խմբին՝ English Learners Club

We send the best courses and news for you!
close