search
-
Start Date
End Date

Ինչպե՞ս Հարստացնել Անգլերենի Բառապաշարը

Երբ բավականաչափ տիրապետում ես որևէ լեզվի, կարողանում ես հաղորդակցվել այդ լեզվով, թվում է, թե արդեն կարող ես դադարել այն ուսումնասիրելը։ Բայց լեզուն անդադար զարգացող ու փոփոխվող համակարգ է. տարեկան 800-1000 նոր բառեր են ավելանում անգլերենի բառարաններում։ Սա նշանակում է, որ ինչքան էլ լավ տիրապետենք անգլերենին, բառապաշարը հարստացնելու կարիք միշտ է լինելու։ Հարուստ բառապաշարը ոչ միայն տպավորիչ է, այլև զերծ է պահում շփման մեջ հնարավոր թյուրիմացություններից։

Այս հոդվածում կպատմեմ,  թե ինչպես կարող ենք ավելի հարստացնել անգլերենի բառապաշարը։

Դիտել Ֆիլմեր կամ ուսուցողական հոլովակներ՝ ահա, թե ինչ են խորհուրդ տալիս մասնագետները այն մարդկանց, որոնք գուցե հիանալի տիրապետում են լեզվի քերականությանը կամ արդեն կարողանում են խոսել անգլերենով, սակայն ուզում են բարելավել իրենց բառապաշարը։ Անգլերենի բառապաշարը զարգացնող ֆիլմերից մեկը օրինակ “The King’s Speech”-ն է։ Մասնագետները խորհուրդ են տալիս դիտել նաև TED ելույթներ, քանզի այս ելույթներում ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ խոսում են ամենատարբեր թեմաների մասին, այդպիսով օգտագործելով այդ ոլորտին յուրահատուկ բառապաշար։ Կարող ես սկսել ամենահայտնի Սր Քեն Րոբինսոնի ելույթից, և գուցե այն ոգեշնչի քեզ ևս դառնալ TED խոսնակ։

Եթե ընկերներիցդ ոչ ոք անգլերենին չի տիրապետում, ապա այս լեզվով խոսող մարդկանց կարող ես հանդիպել այցելելով խմբային դասերի կամ անգլերենի ակումբներում։ Հայաստանում գործող մի շարք լեզվի դպրոցներից կարող ես ընտրել քո իմացության մակարդակին ու քեզ ամենամոտ դպրոցը ու այնտեղ հանդիպել ամենատարբեր մարդկանց, ընկերանալ նրանց հետ ու հարստացնել բառապաշարդ հենց նրանց օգնությամբ։ Չէ որ տարբեր մարդիկ տարբեր իրավիճակներում տարբեր բառեր են օգտագործում ու հենց նրանցից կարող ես նոր բառեր սովորել։ Բացի այդ, այս խմբերում կարող ես նաև լեզվակիրների հանդիպել, որոնցից շատ ավելի շատ գիտելիք կստանաս։  Իսկ ընկերներիդ կարող ես պատմել, թե որոնք են անգլերեն սովորելու 5 ամենակարևոր պատճառները։

Ինչը կարող է միաժամանակ այդքան օգտակար ու հաճելի լինել, քան մասնագիտական կամ ժամանցային հոդվածները անգլերենով կարդալը։ Հեղինակները միշտ իրենց հոդվածները համեմում են տարբեր բառերով կամ արտահայտություններով՝ դրանք ավելի տպավորիչ ու հետաքրքիր դարձնելու համար։ Ուրեմն անգլերենով հոդվածներ կարդալը բառապաշարը հարստացնելու լավագույն միջոցներից մեկը կարող է լինել։ Պարզապես պետք է հետևողականորեն դուրս գրել անծանոթ բառերը, փնտրել բառարանում դրանց իմաստները, գուցե նաև ուսումնասիրել, թե դրանք որտեղից են ծագում, ինչ հոմանիշներ ու հականիշներ ունեն։ Լավագույն տարբերակներից մեկը առցանց բառատետր ունենալն է։ Այն կարող ես կիսել ընկերներիդ հետ, ու նրանք նույնպես կսովորեն քո գտած բառերը ու այնտեղ կավելացնեն նորերը։

Սմարթֆոն և համացանց՝ գրեթե ամեն ինչ կարելի է անել այս երկուսի առկայությամբ։ Այսօր բառապաշարի հարստացման ու առհասարակ լեզուների ուսուցման բազմաթիվ բջջային հավելվածներ կան։ Այս հավելվածների առավելությունն այն է, որ դրանք շեշտը դնում են տեսողական ու լսողական հիշողությունների վրա։Բացի այդ, այստեղ կարող ես ընտրել քեզ համապատասխան լեզվի մակարդակը, կամ քեզ հետաքրքրող թեման ու ուսումնասիրել համապատասխան բառապաշարը։  Պարզապես այս բազմազանության մեջ պետք է գտնել լեզուների ուսուցման այն հավելվածը, որը լավագույնս կօգնի քեզ այս հարցում։ Այդ հավելվածներից մեկը Tutor Bot-ն է։ Այս հավելվածը ստուգում և որոշում է լեզվի իմացության մակարդակը, այն ինտերակտիվ է ու թվում է, թե նոր բառերը ընկերոջդ օգնությամբ ես սովորում։

Ներբեռնիր Tutor Bot հավելվածը


Բառապաշարի հարստացման համար կարող ես նաև հետևյալ հոդվածները կարդալ

5 ֆիլմ անգլերեն սովորելու համար
Ինչո՞ւ և ինչպե՞ս դառնալ TED խոսնակ
Խմբային, թե՞ անհատական դասեր

We send the best courses and news for you!
close