Իհարկե կան տարբերություններ և անհատական առավելություններ և թերություններ, բայց մի քանի ճշտում եմ ուզում ավելացնել հարցերի առումով
IELTS-ը միջազգային անգլերեն է ստուգում, այլ ոչ բրիտանական, այսինքն թե հարցերի մեջ և թե իմացության առումով կիրառվում է թե Ամերիկյան, թե Ավստրալական և թե Բրիտանական, Նոր Զելանդական անգլերեն: Գաղափարն այն է, որ IELTSը հնարավորություն է տալիս լավ անգլերեն խոսել և ընկալել լեզվի նուրբ տարբերությունները աշխարհի ցանկացած կետում:
IELTS արդեն առկա է նաև համակարգչային տարբերակով, նոյեմբերից Հայաստանում արդեն հնարավոր է հանձնել նույն քննությունը համակարգչի միջոցով ավելի հաճախակի օրերի, ավելի փոքր խմբերով և, բացի դրանից, պատասխանը պատրաստ է 5 օրից:
Ինչ վերաբերում է խոսակցական մասին, մարդու հետ խոսելը միանշանակ համարում եմ առավելություն, քանի որ նա չի անջատվի կես բառից, կամ հազդ որպես պատասխան չի ընկալի IELTS-ը մտցրեց համակարգչային տարբերակ, բայց այդ մասը թողեց ինչպես որ կար, քանի որ աշխարհով մեկ հարցումների ընթացքում պարզվել է, որ հանձնողների մեծամասնությունը այլ քննությունների հետ համեմատելիս հենց դա է կարևորել որպես շատ մեծ առավելություն:
Հետաքրքիր է լսել բոլորի կարծիքները, կհետևեմ քննարկմանը