Անգլերենը բարելավելու 7 «կանոն»



    1. Մի’ վախեցեք սխալվել, եղե’ք ինքնավստահ։ 2. « Շրջապատեք» Ձեզ անգլերենով։ Փորձեք լինել անգլիախոս միջավայրում. սովորելու լավագույն միջոցներոց մեկը խոսելն է։ Մ 3. Պարապեք ամեն օր. սահմանեք անգլերենի վրա հատկացվելիք հստակ ժամանակահատված Ձեր օրակարգում և ձգտեք չխախտել այն: 4. Ունեցե’ք նոթատետր, որտեղ գրի կառնեք անծանոթ բառերն ու արտահայտությունները։ Կազմեք դրանցով նախադասություններ ։ 5. Հաճախ կարդացե’ք: Կարդացե’ք հոդվածներ թերթերում և ամսագրերում, մանկական գրականություն, մի խոսքով ՝ ինչ կհանդիպի անգլերեն լեզվով։ Մի կենտրոնացեք անծանոթ բառերի վրա, սկզբում կարևորն իմաստը հասկանաք, այնուհետև գրի առեք մի քանի բառ և փնտրեք դրանց նշանակությունը բառարանում: 6. Մի’ մոռացեք նաև, որ գրքային անգլերենը տարբերվում է առօրյա խոսակցականից. դիտեք ֆիլմեր: 7. Գտեք հարմարավետ և խաղաղ վայր ՝ սովորելու համար, աշխատեք լիովին կենտրոնանալ:

  • Nerds from course.am

    Խոսեք անգլերեն, հնարավորինս շատ ու անկաշկանդ 🙂


Log in to reply