TOEFL թե՞ IELTS
-
Իրականում կողմնորոշվելու համար պիտի հստակ հասկանալ երկուսի տարբերությունները։ Ու պիտի մի քանի հիմնական հարցեր տաս քեզ
Ամերիկյա՞ն անգլերեն ես ուսումնասիրել թե՞ բրիտանական։
Ինչի՞ հետ աշխատանքն է քեզ համար առավել հարմարավետ՝ համակարգչի՞, թե՞ թղթի։
Արդյո՞ք քեզ հարմարավետ ես զգում, երբ ինչ որ մեկն է քեզ հարցեր տալիս։
Արա՞գ ես աշխատում ստեղնաշարով, կամ հասկանալի ձեռագիր ունե՞ս, թե՞ ոչ:Ո՞րն ես նախընտրում` TOEFL, թե IELTS
-
Իհարկե կան տարբերություններ և անհատական առավելություններ և թերություններ, բայց մի քանի ճշտում եմ ուզում ավելացնել հարցերի առումով
IELTS-ը միջազգային անգլերեն է ստուգում, այլ ոչ բրիտանական, այսինքն թե հարցերի մեջ և թե իմացության առումով կիրառվում է թե Ամերիկյան, թե Ավստրալական և թե Բրիտանական, Նոր Զելանդական անգլերեն: Գաղափարն այն է, որ IELTSը հնարավորություն է տալիս լավ անգլերեն խոսել և ընկալել լեզվի նուրբ տարբերությունները աշխարհի ցանկացած կետում:
IELTS արդեն առկա է նաև համակարգչային տարբերակով, նոյեմբերից Հայաստանում արդեն հնարավոր է հանձնել նույն քննությունը համակարգչի միջոցով ավելի հաճախակի օրերի, ավելի փոքր խմբերով և, բացի դրանից, պատասխանը պատրաստ է 5 օրից:
Ինչ վերաբերում է խոսակցական մասին, մարդու հետ խոսելը միանշանակ համարում եմ առավելություն, քանի որ նա չի անջատվի կես բառից, կամ հազդ որպես պատասխան չի ընկալի IELTS-ը մտցրեց համակարգչային տարբերակ, բայց այդ մասը թողեց ինչպես որ կար, քանի որ աշխարհով մեկ հարցումների ընթացքում պարզվել է, որ հանձնողների մեծամասնությունը այլ քննությունների հետ համեմատելիս հենց դա է կարևորել որպես շատ մեծ առավելություն:
Հետաքրքիր է լսել բոլորի կարծիքները, կհետևեմ քննարկմանը
-
@Shahen երկուսի դեպքում էլ նույնը կարելի ա ասել, ես մեկը մյուսից առավել չէի դասի գիտելիք ստանալու առումով, քանի որ թոյֆլի դեպքում տեխնոլոգիայի հետ գործ ունես հիմնականում, իհարկե եթե paper-based չի, դրա համար ա մի քիչ ավելի շատ ճկունություն պահանջվում, բայց its almost the same
-
@qnar երկուսին էլ ծանոթ չեմ դեռ, բայց շատերից լսել եմ, թե "TOEFL-ը անգլերենի իմացություն չի ստուգում, այլ տեստ գրել։ Իսկ IELTS-ին պատրաստվելուց անգլերենիդ մակարդակը միանշանակ բարձրանում ա": Ոնց ես նայում էս կարծիքին։