My friends and I...
-
Էս սխալը շատ-շատ ա հանդիպում։ Նախադասության մեջ երկու ենթակա կա, մեկը առաջին դեմք եզակի թիվ (ես, I)։ Շատերը օգտագործում են me-ն, օրինակ
Me and my friend went to a party last night.
կամ սենց
My friend and me went to a party last night.Իրականում պետք ա ուղղակի ասել.
I and my friend went to a party last night.
My friend and I went to a party last night.
-
Ես որ հաստատ սկզբում չէի ասի, հարգանքից բացի՝ ստիլիստիկայի հարց ա
-
@qnar քերականորեն երկու տարբերակն էլ ճիշտ են, ուղղակի առաջին դեմքը վերջում ավելի շատ հարգանքի/քաղաքավարության նշան ա։
-
@Shahen բայց էս դեպքում պետք ա ասել, որ I-ը վերջում ա լինում միշտ, I and my friend went... չես ասի