Aber was bedeutet AU-PAIR ?
-
Ein Au-pair ist ein junger Mensch zwischen 18 und 30 Jahren, ledig, ohne Kinder, der für eine begrenzte Zeit in ein fremdes Land reist, um dort bei einer Gastfamilie zu leben. Das Au-pair unterstützt die Familie bei der Kinderbetreuung und leichter Hausarbeit.(https://www.aupairworld.com/de/lexikon/definition-au-pair)
-
@armine13-1993-mail-ru Ողջույն, կարծում եմ կարող ես փորձել ու հիմա հնարավորինս արագ գտնես ընտանիք, դիմես, քանի դեռ չի լրացել։ Եթե գոնե դեռ մի կես տարի կա, շանսերը շատ ավելի մեծ են։
-
Կներեք: Մի հարց է ինձ հուզում: Լսել եմ, որ 27 տարին չլրացած երիտասարդներին է թույլատրվում ոչ ԵՄ պետություններից: Ես ցանկանում եմ մասնակցել ծրագրին, բայց շուտով 27 եմ դառնում, ցավոք: Հնարավորություն ունե՞մ, թե՞ չէ: Շնորհակալություն:
-
@aram-of-am նախ էս ծրագրով մեկ անգամ ես կարող գնալ երկրից։ Իսկ եթե արդեն Գերմանիայում, Ավստրիայում ես, կարող ես մի քանի ընտանիքում լինել Au-Pair. Ծրագիրը հնարավորությունա տալիս մշտական շփում ունենալ լեզվակիրների հետ, կարճ ժամկետներում լավացնել գերմաներենը ու միաժամանակ էլ հաճախել լեզվի դասերի, որոնք վճարվում են ընտանիքի կողմից։ Հաջորդ կետը էնա, որ տեղում ծանոթանում եք մշակույթի, նիստ ու կացի հետ, սովորում եմ ամեն ինչ, ինչ վերաբերում է առօրեական ամենատարբեր բնագավառներին։ Հետո էլ հնարավորություն եք ունենում շարունակել Գերմանիայում աշխատել կամ սովորել ու դրանից հետո հետ գալ Հայաստան՝ ունենալ հետաքրքիր ու բարձր վարձատրվող աշխատանք։ Զուգահեռ էլ գումար ես վաստակում ու կարող ես շատ ճանապարհորդել։
Կարծում եմ սրանք են ամենակարևոր կետերը։
-
@Shahen հանգիստ կարող են մասնակցել նաև տղաները/տղամարդիկ, իսկ ժամկետները հիմնականում տարբեր են, նայած թե ընտանիքին քանի ամսովա պետք օգնությունը։ Կարող է դա լինի չորս ամիս, կարող ա լինի մի տարի ու ավել։ Ըստ դրա էլ արդեն կնքվում է պայմանագիրը։
-
Փաստորեն նաև արական սեռի ներկայացուցիչներ կարող են մասնակցել։ Շատ եմ լսել Au-Pair-ի մասին, բայց միշտ աղջիկներից/կանանցից։ Ինձ հետաքրքրեց. իսկ ինչքան ժամանակով կարող ես մասնակցել ծրագրին?
-
@Sveta-Melikian իսկ ինչի պետքա մարդը մասնակցի սրան? Ինչ հնարավորությունա տալիս AU-Pair-ը?
-
Au-Pair-ը էն չամուսնացած 18-ից 30 տարեկան մարդնա, որը չունի երեխաներ, մեկնում է մի որոշ ժամանակով ուրիշ երկիր ու էդտեղ ապրումա «հյուր» ընտանիքում։ Օգնում է ընտանիքին երեխաների հարցում ու տան թեթև հավաքելու մաքրելու մեջ։ Հիմնականում էտ թափած պահերը պետք է երեխան արած լինի, կամ օգնի սեղանը դնել, հավաքել։ Կից կայքնա, որով ինքներդ եք կարող գտնել «հյուր» ընտանիք։
(https://www.aupairworld.com/de/lexikon/definition-au-pair)