Որտեղի՞ց լավ անգլերենի դասատու գտնել՝ այս է խնդիրը
-
Կանցնեն շատ տարիներ, և գնդապետ Աուրելիանո Բուենդիան գնդակահարության պատի տակ կանգնած տենց էլ չի հասկանա, որտեղից կարելի էր լավ անգլերենի մասնագետներ գտնել։Ուսման, աշխատանքի, կյանքի ու մեր կայքի բերումով շատ մարդկանց եմ հանդիպում, որոնք անգլերեն «գիտեն»։ Ու, չգիտես ինչու, անգլերեն իմացողների մեծամասնությանը թվում ա, որ իրանք նաև կարան անգլերեն դասավանդեն, մի քիչ ավելի համարձակները մի քանի ամիս պարապելուց հետո լեզուների ուսուցման կենտրոն են բացում։ Բայց անգլերեն իմանալը դեռ չի երաշխավորում անգլերեն դասավանդել կարողանալ։
Պարզ բաներ պիտի ասեմ, բայց կարծես կարիք կա, որ ասեմ։ Դասավանդումը լրիվ ուրիշ պատմություն ա՝ ուրիշ մասնագիտություն, ուրիշ հմտություններ։ Դասավանդելու համար պետք չի բավարար գիտելիք ունենալ, պետք ա գերազանցից մեկ պակաս գիտելիք ունենալ, պետք ա կարողանալ մարդկանց ճանաչել, հասկանալ իրանց պահանջները, վերցնել մարդուն ու հստակ ինչ որ ուղով տանել, որի վերջում կա արդյունք։
Գուցե ասեք, որ շատ բան փորձից է կախված, որ պարտադիր չէ մանկավարժ լինել ու նման բաներ, բայց խոսքս դեռ պրոֆեսիոնալիզմի մասին էլ չէ, այլ բարեխղճության։ Ու էս հարցը ակտուալ ա շատ առարկաների դեպքում։
Մի խոսքով still looking for "perfect" English teachers!