ահա,
ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ
Հարգելի դիմորդներ, ցավով նշում ենք, որ, ելնելով COVID-19-ի պատճառով աշխարհում ստեղծված արտակարգ իրավիճակից, 2020թ. DAAD ամառային դասընթացների ծրագիրը չեղարկվել է բոլոր երկրների դիմորդների համար։ Այս մասին դիմորդներն իրենց անձնական պորտալի միջոցով կստանան ծանուցում Բոնի գլխավոր գրասենյակից։
Խորապես ցավում ենք, որ ընտրությունների փուլն անցած շուրջ 60 հայաստանյան դիմորդ կկորցնի դասըթացներին մասնակցելու այս բացառիկ հնարավորությունը։ Վերջիններս DAAD կենտրոնակայանից կստանան առանձին ծանուցում։
Բոլորին հորդորում ենք չհուսահատվել և առաջնայնությունը տալ առավել կարևորին՝ ձեր և ձեր շրջապատի առողջությանը։
Եղե՛ք առողջ։
Հարգանքով՝
DAAD թիմ