🎯 People First: The Art of HR Management` մարդկային ռեսուրսների կառավարման դասընթաց, որի ընթացքում բացահայտելու ենք մարդկային ռեսուրսների կառավարման արվեստի բոլոր նրբությունները. անդրադառնալու ենք ՄՌ հիմնական մարտահրավերներին և ծանոթանալու թիմերի կառավարման սկզբունքներին՝ մոտիվացիա, աշխատակազմի հավաքագրում, ուսուցում և զարգացում, արդյունավետության գնահատում, վարձատրության համակարգեր և խրախուսման ծրագրեր։
👩💻 Ում համար. Դասընթացը նախատեսված է գործարարների, ՄՌ մասնագետների և նախագծերի կառավարման մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները ՄՌԿ ոլորտում և ձեռք բերել գործնական հմտություններ։
📍 Ինչ ձեւաչափով. Մասնակիցների թիվը սահմանափակ է, յուրաքանչյուր խմբում՝ առավելագույնը 8 մասնակից:
Դասընթացը ներառում է քննարկումներ, case study-ներ, վարժություններ, վիդեո նյութեր, դերային խաղեր, թիմային աշխատանք, ավարտական անհատական աշխատանք։
👩💼 Ով է գուրուն. Նանե Զեյնալյանը Insight Consulting-ի հիմնադիրն է, Բեյսիք Քորփորեյշնի մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման բաժնի ղեկավարը։ Հոգեբանական գիտությունների թեկնածու է, իրականացնում է բիզնես և անձնային քոուչինգներ։ Ունի ավելի քան 8 տարվա փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում՝ կրթության, մշակույթի, արևային էներգիայի, ռիթեյլ, հյուրանոցային, ռեստորանային ոլորտների առաջատար կազմակերպություններում:
Երբ եւ ինչպես.
⌛ Տևողությունը՝ 25 ժամ, 10 օֆլայն հանդիպում
📅 Մեկնարկը՝ ապրիլի 13
Երեքշաբթի՝ 18:30 – 21:00
Շաբաթ՝ 11:00 – 13:30
💰 Արժեքը՝ 85.000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկեր
Դասընթացի ավարտին դուք կկարողանաք՝
☑️ Ձևավորել ՄՌԿ ռազմավարություն և ոճ տարբեր իրավիճակների համար
☑️ Բացահայտել յուրաքանչյուր աշխատողի մոտիվատորները
☑️ Կիրառել աշխատակազմի համալրման լավագույն մեթոդները
☑️ Կիրառել մետրիկաներ՝ ՄՌ արդյունավետությունը չափելու նպատակով
☑️ Մշակել անձնակազմի ուսուցման և զարգացման
☑️ Մշակել արդյունավետության չափման միավորներ (KPI) և ձևավորել խրախուսման ծրագրեր
☑️ Մշակել աշխատողների արդյունավետության գնահատման մեթոդներ
☑️ Հասկանալ ՄՌ պրակտիկան ՀՀ-ում
📋 Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://creo.am/people-first-the-art-of-hr-management/
Бизнес
Like and share!
Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!