Ծրագրային համակարգերի տարածման, ՏՏ և այլ ոլորտների ինտեգրման աճին զուգընթաց ավելանում է նաև Որակի Ապահովման (QA) մասնագետների պահանջարկը։ Որակի Ապահովման մասնագետների պատասխանատվության տակ մասնավորապես ընկնում է ստեղծվող ծրագրի թեստավորումը։ Դասընթացը ծանոթացնում է թեստավորման հիմնական գաղափարների, գործընթացների, մեթոդների և գործիքների հետ: Դասընթացը ներառում է կիրառական դասաժամեր իրական նախագծի վրա, որի շրջանակներում ուսանողները ստեղծում են Test Case-եր և կատարում են Bug Reporting:
Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցները կհավակնեն աշխատելու
ՏՏ ոլորտի որևէ կազմակերպությունում, որպես Որակի Ապահովման սկսնակ մասնագետ։ Դասընթացի ավարտին հանձնվում են հավաստագրեր բոլոր մասնակիցներին
Դասընթացի ծրագիրը
· ISTQB Foundation Level միջազգային ծրագիր
· Թեստավորման հիմունքները
· Թեստավորում SDLC-ի ընթացքում
· Թեստավորման ստատիկ տեխնիկաներ
· Թեստավորման դինամիկ տեխնիկաներ
· Թեստավորման կառավարում
· Թեստավորման գործիքներ
· Ավտոմատ տեստավորման առանձնահատկությունները և կիրառությունները
· AGILE մեթոդոլոգիա, SCRUM Framework masterclass
· Release Management և DevOps masterclass
· Աշխատանք իրական նախագծի վրա (Test design և bug
reporting): Այս գործընթացի ժամանակ ծանոթանում ենք նաև արդիական գործիքների հետ, որոնք
օգտագործվոըմ են տարբերակների և թեստերի կառավարման գործընթացներում (օրինակ`
Azure DevOps Services, TestRail և այլն)
· Էֆեկտիվ CV պատրաստելու նրբությունները
· Ավարտական քննություն, որը իր բարդությամբ համարժեք
է ISTQB Certified Tester Foundation Level միջազգային որակավորման քննությանը
· Խորհրդատվություն մասնակիցներին հետագա մասնագիտական
զարգացման հարցերում
· Դասընթացի ավարտին մասնակիցներին աջակցություն աշխատանք
գտնելու հարցում
Научись программированию
Like and share!
IT news, courses, and events. Get personalized offers right in your mailbox from Course Finder team. Just let us know you are interested.