search
-
Մեկնարկ
Ավարտ
backgroundbackgroundOnline content & Digital Experience | Անվճար առցանց դասընթաց
Online content & Digital Experience | Անվճար առցանց դասընթաց
share
favourite

Online content & Digital Experience | Անվճար առցանց դասընթաց

Բոլորի համար
Բոլորի համար
Խմբային
Խմբային
Marketing (Թվային Մարքեթինգ)
Marketing (Թվային Մարքեթինգ)
Բիզնես
star-favourite0
Անվճար

Դասընթացի մասին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ ԵՄ ֆինանսավորմամբ, շարունակելով «Բիզնեսի զարգացումը թվայնացման միջոցով» անվճար առցանց դասընթացների շարքը, կազմակերպում է ևս մեկ դասընթաց՝ Առցանց բովանդակություն և թվային փորձառություն թեմայով։

Դասընթացների կազմակերպմանն օժանդակում է Հայաստանում Գործարարության աջակցման գրասենյակը։

Գրանցվելով և մասնակցելով դասընթացին՝ դուք կստանաք ևս մեկ հնարավորություն՝ ծանոթանալ ՎԶԵԲ-ի կողմից բիզնեսի աջակցման ծրագրի մանրամասներին՝ մեծացնելով հետագայում շահառու դառնալու ձեր հնարավորությունները՝ չափանիշներին համապատասխանելու պարագայում։

Աշխատանքային լեզուն հայերենն է։

Դուք կսովորեք

Դասընթացի շնորհիվ դուք.

☉ կծանոթանաք բովանդակության մարքեթինգի տեսակներին ու դրանց առավելություններին,
☉ կիմանաք՝ ինչպես մշակել բովանդակության մարքեթինգի ռազմավարություն,
☉ կտեղեկանաք՝ որոնք են բովանդակության կառավարման ամենակիրառելի գործիքները և մեթոդները,
☉ կհասկանաք՝ ինչ է թվային փորձառությունը և ինչ առավելություններ է տալիս այն,
☉ կիմանաք՝ ինչպես կարելի է ավելի տեսանելի դառնալ առցանց աշխարհում։

Դուք նաև կկարողանաք ձեզ հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին։

Բովանդակություն

ԽՈՍՆԱԿՆԵՐ

Խոսնակներն են ՎԶԵԲ «ՓՄՁ-ների թվայնացման ծրագրի» գլխավոր փորձագետ Խեսուս Լոզանոն և ՎԶԵԲ «ՓՄՁ-ների թվայնացման ծրագրի» կրտսեր փորձագետ Արուսյակ Խուդավերդյանը։

ԽԵՍՈՒՍ ԼՈԶԱՆՈՆ նորարարությունների և ձեռնարկատիրական էկոհամակարգերի կառուցման ոլորտի բարձրակարգ փորձագետ է, Եվրոպական հանձնաժողովի եվրոպական նորարարության խորհրդի անդամ, կառավարման ավելի քան 27 տարվա փորձառությամբ գործարար և վենչուրային ներդրող՝ կենտրոնացած մասնավորապես ՏՀՏ ռազմավարություն մշակող սկսնակ ընկերությունների և գլոբալ զարգացման ուղղությամբ։ Նա նաև երիտասարդ ձեռնարկատերերի համար մշակված TopChallenge incubation and acceleration (TopChallenge ինկուբացիա և ակսելերացիա) դասընթացի համահեղինակն է։

ԱՐՈՒՍՅԱԿ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ նորարարության և ձեռնարկատիրության փորձագետ է, ով վերջին 3 տարիների ընթացքում մշակել և իրականացրել է ՏՏ էկոհամակարգի ծրագրեր Հայաստանում՝ նորագույն տեխնոլոգիաների և բիզնես մոտեցումների միջազգային լավագույն փորձը ներդնելու նպատակով։ Հիմնվելով գործարարության ոլորտում անձնական փորձի վրա և ակտիվորեն համագործակցելով թե՛ տեղական, թե՛ միջազգային ինկուբացիոն ու ակսելերացիոն ծրագրերի հետ՝ նա դասընթացներ է անցկացրել տարբեր ոլորտներ ներկայացնող հարյուրավոր ձեռնարկատերերի համար՝ աջակցելով նրանց բիզնես գաղափարների իրականացումից սկսած մինչև կանոնավոր վաճառքների ապահովում։

ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Պանելային քննարկմանը կմասնակցեն հայաստանյան ընկերությունների առաջատար մասնագետները.

  • Բովանդակության և ներգնա մարքեթինգ՝ Ռոզա Բեջանյան, գլխավոր գործադիր տնօրեն, ERP Smart System
  • Բովանդակության կառավարման համակարգեր և համացանցային փորձառություն (CMS and Web Experience)՝ Խաչատուր Բադալյան, գլխավոր գործադիր տնօրեն, e-Works
  • Որոնողական համակարգերի օպտիմալացում (SEO)՝ Սվետլանա Ջաղացպանյան, մասնաճյուղի կառավարիչ, Hi-Tech Gateway
  • Էլեկտրոնային մարքեթինգ՝ Նանե Մաթևոսյան, կառավարող գործընկեր, Slice Consulting L.A.

uniQ սկսնակ ընկերության հաջողության պատմությունը կներկայացնի գլխավոր գործադիր տնօրեն Նվեր Կասիսը։

Քարտեզ

courseImage

Բիզնես

Online content & Digital Experience | Անվճար առցանց դասընթաց

Հավանեք ու կիսվեք

share
favourite

Կարծիք հայտնել

Վարկանիշ

Մեկնաբանություններ և վարկանիշ

Կարծիքներ չկան

Դարձեք բիզնես ոլորտի մասնագետ

Ստացեք բիզնես ոլորտի դասընթացների մասին թարմ տեղեկատվություն, զեղչված առաջարկներ ու նորություններ՝ համապատասխան Ձեր նախընտրություններին։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։

Նմանատիպ դասընթացներ

Տեսնել ավելին
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite2
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite2