Անգլերենն այլևս անհրաժեշտություն է, այս լեզվի իմացությունը ապահով ներկա ու ավելի լավ ապագա կառուցելու գրավականներից մեկն է։ COWO:School-ը մեկնարկում է երեխաների համար նախատեսված դասընթացների շարքը հենց անգլերենի դասընթացով, որովհետև այս լեզուն հիմքն է նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։
Անգլերենի դասընթացը նախատեսված է 9-14 տարեկան երեխաների համար, անցկացվելու է 2-5 հոգանոց խմբերով, որոնք կազմվելու են ըստ դիմորդների տարիքային խմբերի և իմացության մակարդակների։
Դասընթացը անցկացվելու է առցանց և նպատակ ունի դասավանդման լավագույն փորձառությունների ու նորագույն մեթոդների համադրմամբ երեխաների մեջ արթնացնելու անգլերենի հանդեպ մեծ հետաքրքրությունն ու հիմնային գիտելիքներ փոխանցելու նրանց։
Անգլերենի առցանց դասընթացի արդյունքում մասնակիցները
Երեխաները կկարողանան կարդալ գրականություն անգլերենով և ամենակարևորը՝ կփշվեն իրենց լեզվական հետաքրքրությունները կիսող հասակակիցների հետ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները զարգացնելու են լեզվական բոլոր չորս հմտությունները տարբեր դասագրքերով, ուսումնական նյութերով, աուդիո և վիդեո բովանդակությամբ, ինչպես նաև՝ կօգտագործվեն թվային դասագրքեր ու հավելվածներ։
Ես Հայկն եմ, ԵՊՀ ասպիրանտ: Անգլերեն սկսել եմ սիրել ու սովորել ավելի քան 10 տարի առաջ: Անգլերենի առաջին ուսուցիչներս ամերիկացի կամավորներ էին: Հենց իրենց դասավանդման ձևի շնորհիվ ես սկսեցի անգլերենն ավելի խորը ուսումնասիրել, ու ցանկություն առաջացավ հետագայում նաև իրենց պես հետաքրքիր դասավանդել երեխաներին, ովքեր սիրում են անգլերենը և կարիք ունեն դասավանդման նոր մոտեցումների: Դպրոցի վերջին տարիներին արդեն հստակ որոշել էի, որ պետք է մասնագիտանալ իմ սիրած առարկայի մեջ:
Ընդունվեցի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղԱնգլերենի և գրականության բաժին, հետո նույն բաժնի մագիստարտուրա՝` արդեն Երևանում: Սակայն ավելին էի ցանկանում: Համալսարանի միջազգային բաժնից տեղեկացա, որ կան ուսանողների փոխանակման ծրագրեր և ցանկին ծանոթանալուց հետո, անմիջապես դիմեցի Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում մագիստրատուրայի ծրագրով մեկ կիսամյակ սովորելու համար: Եվ հաջողվեց ինձ:
Իտալիայում անցկացրի 5 ամիս և ունեցա կյանքիս լավագույն փորձառությունը՝ բոլոր առումներով: Այնտեղի կրթական միջավայրը ինձ ավելի տրամադրեց կրթությունս գիտական ուղղվածությամբ շարունակելու համար և Հայաստան վերադառնալուն պես՝ սկսեցի ասպիրանտուրա ընդունվելու նախապատրաստությունները: Այժմ ասպիրանտական ծրագրի շրջանակներում Երևանի Պետական Համալսարանում դասավանդում եմ խոսակցական անգլերեն: Դասավանդման գործընթացում մշտապես փորձում եմ նոր մոտեցումներ մշակել ու կիրառել` կրթությունը ուսանողների համար ավելի գրավիչ և արդյունավետ դարձնելու համար:
Երեխաներ և Դեռահասներ
Հավանեք ու կիսվեք
Երեխաների հետաքրքրությունները բազմազան են։ Թողեք էլեկտրոնային փոստի հասցե և ստացեք երեխաների համար նախատեսված լավագույն դասընթացների, ուսումնական նյութերի ու իրադարձությունների մասին տեղեկատվություն։