Հայ-ռուսական համալսարանի Բիզնես դպրոցը կազմակերպում է հաշվաապահական հաշվառման դասընթաց։ Դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել բազային գիտելիքներ և գործնական հմտություններ հաշվապահական հաշվառման վերաբերյալ։
«Հաշվապահական հաշվառում» դասընթացի ծրագիրն ընդգրկում է ֆինանսական հաշվառման հիմնական սկզբունքների, հաշվապահական հաշվառման էության, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եղանակների, ֆինանսական հաշվետվությունների վերլուծության մեթոդների ուսումնասիրությունը:
Դասընթացի նպատակն է ուսանողներին փոխանցել գիտելիքներ՝ ֆինանսական հաշվետվություններ կազմելու կազմակերպման և ընթացակարգի վերաբերյալ, որոնք կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին։
Դասընթացը անցկացվում է հայերեն և ռուսերեն լեզուներով։
Ավարտին տրվում է երկլեզու (ռուսերեն, անգլերեն) հավաստագիր։
Բիզնես
Հավանեք ու կիսվեք
Ստացեք բիզնես ոլորտի դասընթացների մասին թարմ տեղեկատվություն, զեղչված առաջարկներ ու նորություններ՝ համապատասխան Ձեր նախընտրություններին։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։