search
-
Մեկնարկ
Ավարտ

Դու՝հաջողակ բիզնեսմեն, ո՞նց, արի պատմեմ

Երբևէ մտածե՞լ ես սեփական բիզնես ունենալու մասին։ Մտածած կլինես։ Forbes-ի շապիկին հայտնվելը, մեղմ ասած, հաճելի կլիներ, բայց շապիկին հայտնվելը, կամ հաջողակ բիզնես ունենալը միայն արդյունքներ ու հետևանքներ են։ Դու կարող ես դառնալ հաջողակ բիզնեսմեն, եթե սկսես անդադար սովորել, սկսես հենց հիմա ու շարունակես միշտ։ Եթե չգիտես, թե ինչից սկսել, հետևիր խորհուրդներիս։

16-դ է նոր լրացել, թե՞ 45-դ։ Չէ՜, երևի գուշակություններն իմը չեն, բայց ես մի բան գիտեմ՝ քանի տարեկան էլ լինես, կարող ես սկսել որևէ ոլորտ ուսումնասիրել։ Այսօր բիզնեսի ուսանողների ավելի քան 40 տոկոսը 25 տարեկանից բարձր է: Եվ երբ խոսքը բիզնեսի մասին է, տարիքը կարող է առավելություն լինել: Տարիքով, իմաստուն, ավելի փորձառու ուսանողները ունեն «իրական աշխարհի» փորձ, ինչն էլ հենց պահանջվում է բիզնեսում։ Այս մարդիկ անփոխարինելի կադրեր են այն ընկերությունների համար, որոնք պահանջում են կյանքի փորձ ունեցող մասնագետների, ովքեր կարող են մտածել ինչպես «սահմանների ներսում», այնպես էլ «սահմաններից դուրս»:

Բիզնես ասելիս սեղանի շուրջ, կաշվե աթոռներին նստած կոստյումներով, միջին տարիքի տղամարդիկ և կանայք ես պատկերացնում, չէ՞։ Բայց ժամանակակից գործարար աշխարհի իրականությունը միանգամայն հակառակն է` ընդարձակ գրասենյակներում տեղադրված ճոճվող աթոռներ, նոութբուքեր, ջինսե տաբատ և սպիտակ հուդի։ Եվ այս փոփոխությունները տեղի են ունենում երիտասարդ սերնդի շնորհիվ։ Դպրոցն ավարտելուց հետո, իրենց կարիերայի համար լավագույն աստիճանները փնտրելով՝ երիտասարդ ուսանողները ձգտում են բիզնես ոլորտին առնչվող կրթություն ստանալ, որով հետագայում իրենց գաղափարները կկարողանան կյանքի կոչել: Երևի արժե, որ դու էլ լինես նրանցից մեկը։

 

Մենք տալիս ենք, վերցնում, քննարկում, նոր մտքեր առաջարկում, ինչ որ բաներ փորձում։ Իրականում ի՞նչ է բիզնեսը, եթե ոչ այն կյանքը, որ ապրում ենք ամեն օր։

Ուստի բիզնես մտածողությունը ինքնըստինքյան կարող է ձևավորվել, եթե մի փոքր խոհեմ լինենք։ Իսկ ինչպե՞ս համապատասխան կրթություն ունենալ, չէ՞ որ դա էլ է կարևոր։

Ակադեմիական կրթության մասին խոստանում եմ դեռ կպատմեմ։ Բայց եթե հետաքրքված ես գործարար ոլորտով, եթե ունես գաղափարներ, ուրեմն փորձիր համապատասխան ուղղվածության դասընթացներ գտնել, շատ կարդա, մասնակցիր տարբեր հանդիպումների, ակտիվ եղիր տարբեր քննարկումների ժամանակ։Փորձիր հասունացնել ունեցածդ գաղափարը, իսկ եթե չես կողմնորոշվել, թե բիզնես ոլորտում քեզ կոնկրետ ինչն է հետաքրքրում, գուցե կարողանամ հաջորդ հոդվածներում օգնել քեզ։ 

Ուրեմն միացիր բիզնես դասընթացներով հետաքրքրվողների մեր խմբին ֆեյսբուքում՝ Business Learners Club-ին, գրիր հարցերդ, մասնակցիր մեր քննարկումներին ու գուցե մի օր քո մասին գրեմ՝ որպես հաջողակ գործարարի։

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close