PIXEL IT School-ը սկսում է Թվային արվեստի (Digital Art) օֆֆլայն դասընթացը սկսնակների համար։
Դասընթացավարը Եվա Հախվերդյանն է, ով ավելի քան 10 տարի զբաղվում է նկարչությամբ, իսկ բուն թվային նկարչությամբ՝ շուրջ 3 տարի։
Եվա Հախվերդյանը 2017 - 2020 թթ․ աշխատել է Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների կենտրոնում՝ որպես ուսուցանող մարզիչ։ Որպես Freelance արտիստ աշխատել է գրքերի նկարազարդման, անիմացիոն հոլովակների սթորիբորդինգի, իլյուստրացիոն պոստերների, կերպարների ստեղծման և այլ պրոյեկտներում։
Դասընթացավարն ունեցել է 2 անհատական և 6 խմբային ցուցահանդեսներ Երևանում։
Թվային արվեստը մեդիաարվեստի ճյուղ է՝ ստացված արվեստի ու տեխնոլոգիաների միախառնումից։ Տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1980-ականներին, երբ համակարգչային ինժեներները ստեղծում էին նկարչական ծրագիր։ Հարոլդ Քոհենը՝ թվային արվեստի «նախահայրը», առաջիններից էր, որ օգտագործեց այդ ծրագիրը։
Ժամանակի ընթացքում պահանջարկը մեծացավ առ թվային արվեստ, ստեղծվեցին մի շարք համապատասխան ծրագրեր ու գործիքներ, ի վերջո, տենդենց առաջացավ՝ թվային արտիստի մասնագիտություն ընտրելու։
Դասընթացի ծրագիրը՝
Ի՞նչ կունենաք դասընթացի ավարտին՝
Դասընթացին մասնակցելու համար ցանկալի է ունենալ նկարչական որոշակի հմտություններ։
Arts
Like and share!
We know you like art. Start playing or drawing like a professional. Get news on the latest events and art courses by subscribing now!