Չնայած կորոնաճգնաժամին՝ վերսկսում ենք «Ֆիլմադարան» ու «Գյոթե» կենտրոնի համատեղ կինոակումբի հանդիպումները, բայց արդեն՝ առցանց տիրույթում:
Ապրիլի 8-ին, 15-ին ու 22-ին քննարկելու ենք նորագույն կինոյի մեծագույն վարպետ Վիմ Վենդերսի «Ճանապարհային եռերգության» ֆիլմերը՝ «Ալիսը քաղաքներում» (1974, Alice in den Städten/ Алиса в городах), «Կեղծ շարժում» (1975, Falsche Bewegung/ Ложное движение), «Ժամանակի ընթացքում» (1976, Im Lauf der Zeit/ С течением времени (Короли дороги)):
Ֆիլմերն ինքներդ պիտի նայեք, որ նշված օրը, նշված ժամին բոլորով քննարկենք: Մենq ձեզ սիրով կարող ենք տրամադրել (իվենթների Discussions բաժնում) ֆիլմերի հայերեն ենթագրերը:
Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, անձնական նամակով ձեր էլեկտրոնային հասցեն ուղարկեք «Ֆիլմադարան»-ի էջին կամ info@atieff.org հասցեին, ու մենք ձեզ կտեղեկացնենք հետագա քայլերի մասին ;)
Ուղիղ 2 տարի առաջ հենց այս ֆիլմերով էինք բացել մեր կինոակումբը և հիմա ուզում ենք վերաբացահայտել նրանց 2 տարվա ընթացքում ձևավորված մեր հանդիսատեսի հետ: Սրանք Վիմ Վենդերիս լավագույն ֆիլմերն են համարվում: Եվ երրորդը՝ «Ժամանակի ընթացքում», 1976-ի Կաննի կինոփառատոնին միաձայն արժանացել է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՊՐԵՍՍԻի մրցանակին: «Ճանապարհային եռերգության» եզրափակիչ ֆիլմում Վիմ Վենդերսը կրկին տանում է մեզ ճամփորդության ողջ Գերմանիայով, այս անգամ՝ կինոմեխանիկ Բրունո Վինթերի (Ռյուդիգեր Ֆոգլեր) և մենակյաց Ռոբերտ Լանդերի (Հանս Զիխլեր) հետ: Բրունոն ապրում է իր բեռնատարի մեջ ու շրջելով տարբեր փոքր քաղաքներով՝ ֆիլմեր է ցուցադրում: Իսկ Ռոբերտն, իր անցյալից փախչելով, օրերից մի օր Բրունոյի աչքերի առաջ ողջ արագությամբ իր «Ֆոլքսվագենը» քշում է լճակի մեջ: Այդպես է սկսվում կինոյի պատմության ամենահայտնի ու ամենատարօրինակ ընկերություններից մեկը:
Language Courses
Like and share!
We will send you the best language courses based on your interests, needs, and proficiency level. Just let us know you want: Leave an email.