Ընկերներ, տեսա, որ շատերդ միացել եք Ֆեյսբուքյան խմբին https://www.facebook.com/groups/197039911374415/. որպես առաջին քայլ արժե դա անել, քանի որ խմբում պարբերաբար դնում ենք հայտարարությունները, ու այնտեղ կարող եք նաև հարցեր տալ կամ քննարկումներ վարել:
Հաջորդ բանը, որ կարող եք անել, Ձեր CV-ն այս էջում բեռնելն է https://career.mytalent.io/application/: Դրանից հետո առաջարկվում է նաև պայմանավորվել օնլայն հարցազրույցի համար, ու կարող եք հարմար օր և ժամ ընտրել: Հարցազրույցի ժամանակ արդեն մյուս հետաքրքրող հարցերի մասին կարող եք խոսեք, իսկ եթե հարցեր դեռ մնան, ինձ կարող եք գրել Ֆեյսբուքով:
Հարցազրույցից հետո, եթե համաձայնության եք գալիս, մի քանի շաբաթների ընթացքում Գերմանիայի աշխատակիցներն իրենց ցանցում եղած, աշխատանք առաջարկող ընկերությունների հետ են բանակցում, մինչև հարմար աշխատանք են գտնում Ձեզ համար:
Հայաստանում ընդամենը երկու շաբաթ առաջ է Mytalent.io-ն բացվել, այնպես որ դեռ նոր է հունի մեջ մտնում, եթե խնդիրներ նկատեք, խմբում գրեք: